Սա վնասում է ժողովրդավարության ընկալմանն ամբողջ աշխարհում

Սա վնասում է ժողովրդավարության ընկալմանն ամբողջ աշխարհում

Mon, 04 May 2026 11:25:29 +0400


Երևանում՝ մարզահամերգային համալիրի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում, որը կազմակերպվել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում, արցախից բռնագաղթած Նարե Սիմոնյանը հանդես է եկել կոշտ քննադատությամբ՝ ուղղված Հայաստանի գործող իշխանություններին։

Նա նշել է, որ եվրոպական երկրների առաջնորդները պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն և արձանագրեն, որ ներկայիս իշխանությունների քաղաքականությունը, իր գնահատմամբ, վնասում է ժողովրդավարությանը Հայաստանում։ Սիմոնյանի համոզմամբ՝ նման իշխանություններին աջակցելը բացասաբար է անդրադառնում նաև ժողովրդավարության ընկալման վրա ամբողջ աշխարհում։

Անդրադառնալով խոսքի ազատության թեմային՝ նա ընդգծել է, որ ժողովրդավարության հիմքում հենց ազատ խոսքն է, սակայն, իր խոսքով, իշխանությունները շարունակաբար սահմանափակում են այն։ Սիմոնյանը պնդել է, որ երկրում կան բազմաթիվ քաղբանտարկյալներ, որոնց թվում՝ հոգևորականներ և լրագրողներ։

Նրա գնահատմամբ՝ իշխանությունները պարբերաբար նախաձեռնում են օրենքներ, որոնք սահմանափակում են քաղաքացիների իրավունքները։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ, իր կարծիքով, պետությունը չի ապահովում արցախցիների իրավունքների պաշտպանությունը, այլ նաև խոչընդոտում է դրանց իրացմանը։

Սիմոնյանը նաև նշել է, որ Հայաստանի իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկում Արցախի մշակութային ժառանգությունը միջազգային մակարդակում պաշտպանելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ իշխանությունների հռետորաբանությունը որոշ դեպքերում նպաստում է արցախցիների նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորմանը, ինչը խորացնում է հասարակության ներսում առկա բաժանումները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չեմ կարող ինձ համեմատել նրա հետ, դա անհնար է․ Սպերցյան

Չեմ կարող ինձ համեմատել նրա հետ, դա անհնար է․ Սպերցյան Sun, 22 Nov 2026 09:30:59…

30 րոպե ago

Հանրաքվեի թեման կարող էր մնալ մեկօրյա ծաղրի առարկա. տնտեսագետ

Հանրաքվեի թեման կարող էր մնալ մեկօրյա ծաղրի առարկա. տնտեսագետ Sun, 22 Nov 2026 09:15:17 +0400…

46 րոպե ago

Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում

Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում Sun, 22 Nov 2026 09:00:25 +0400 Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 22-ին,…

1 ժամ ago

Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել

Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Sat, 21 Nov 2026 23:44:40 +0400…

10 ժամ ago

ՆԳՆ-ից պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան, եթե մերժեն՝ կդիմեմ ՄԻԵԴ

ՆԳՆ-ից պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան, եթե մերժեն՝ կդիմեմ ՄԻԵԴ Sat, 21 Nov…

11 ժամ ago

Մակոլեյ Կալկինը նորից հանդես կգա «Տանը միայնակ» շարքի նոր կինոնկարում

Մակոլեյ Կալկինը նորից հանդես կգա «Տանը միայնակ» շարքի նոր կինոնկարում Sat, 21 Nov 2026 23:00:29…

11 ժամ ago