Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան

Չարիքի խմբակը իր իսկ պատմական ձախողումը փորձում է ներկայացնել որպես պատմական նվաճում. Բագրատ Սրբազան

Mon, 04 May 2026 19:51:17 +0400


Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով քաղաքական հետապնդման պատճառով գտնվում է կալանավայրում, ծավալուն աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության մասին:

«Սրբազան պայքարի» էջում նախաբանից հատված է հրապարակվել.

«ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ուստի առեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարողանաք հետ մղել չարին չար օրում և ամեն բան կատարելուց հետո հաստատուն մնալ» (Եփես Զ:13)

Այսօր պատերազմի և խաղաղության թեման հասկանալի պատճառներով դարձել է առաջնային, ավելի ճիշտ` գերառաջնային: Այս շատ բնական թեման հանկարծ ապոկալիպտիկ նշանակություն է ստացել մեր կյանքում:

Իսկ ինչո՞ւ է այսօր այն դարձել գերառաջնային, չէ՞ որ «խաղաղություն է հաստատված, այլևս «խաղաղություն է»: Շատ պարզ պատճառով. իշխող խմբակը, տապալած լինելով իր բոլոր խոստումները, այժմ էլ փորձում է իրեն հատուկ խաբեությամբ ու ստով «քվեներ» գողանալ` հանրությանը վախեցնելով պատերազմով կամ դրա բերած արհավիրքով (սա մեկ անգամ արդեն լսել ենք Ոսկեպար-Կիրանցում, երբ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը պատերազմով սպառնում էր իրեն իսկ ընտրած ժողովրդին):

Սա շատ ընդունված փորձառություն է (practice) հատկապես կաղացող, թույլ կամ բռնապետական իշխանություն ունեցող երկրներում, երբ վախի մթնոլորտի ձևավորմամբ փորձ է արվում կառավարել և վերահսկել հասարակական տրամադրությունները` հուսահատեցնել և մղել հարմարվելու այն իրականության հետ, որ հենց տվյալ իշխանությունն է ստեղծել:

Այսպիսի վարչախմբին հատուկ է թե’ ներքին, և թե’ արտաքին թշնամու ահռելիության և սեփական ժողովրդի անզորության արհեստական կերպարի ստեղծումը` բնականաբար միևնույն ժամանակ հանդես գալով որպես այս անզորության «միակ պաշտպանը» և խաղաղության «միակ գրավականը»: Մեր դեպքում կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը հավակնում է ասել «խաղաղությունը ես եմ»:

Թե ինչ է ասում այսօրվա չարիքի խմբակը, ամբողջությամբ պարզ է. փորձում է իր իսկ պատճառած պատմական ողբերգությունը ներկայացնել որպես պատմական նվաճում, պատմական ամոթն ու խայտառակությունը` պատմական հերոսություն, պատմական ձախողումը` պատմական անհրաժեշտություն և հաջողություն, պատմական ստրկամտությունը` պատմական ազատագրում, պատմական սուտն ու կեղծիքը` պատմական ճշմարտություն և արդարություն, և վերջապես պատմական պարտությունը` պատմական հաղթանակ:

Ինչպես նշեցի, իրենց հետ ամեն ինչ առավել քան պարզ է, քանի որ «նրանց ոտքերը դեպի չարն են ընթանում… նրանք չճանաչեցին խաղաղության ճանապարհը ու նրանց ուղիներում արդարություն չկա, որովհետև նրանց շավիղները, որով ընթանում են, խոտորված են, և նրանք խաղաղությունը չեն ճանաչում» (Ես. 59:7-8), և քանի որ «ամբարիշտներն ու անօրենություն գործողները իրենց ընկերների հետ խաղաղության մասին են խոսում, բայց սրտերում չարություն է» (Սաղմ. 27:3)

Ես կփորձեմ որքան հնարավոր է համառոտ կերպով անդրադառնալ սուրբգրային ընկալմանը և հոգևոր փորձառությանը խաղաղության, պատերազմի, ինչպես նաև նահատակության մասին` որպես էութենական և գոյաբանական (օնթոլոգիական) իմաստով հիմքը և բացարձակ ճշմարտությունը սույն կարևոր թեմաների:

Շարունակելի…»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ականի պայթյունից 19-ամյա աղջիկ է մահացել Ադրբեջանում

Ականի պայթյունից 19-ամյա աղջիկ է մահացել Ադրբեջանում Tue, 15 Sep 2026 23:45:32 +0400 Ադրբեջանի Խըրդալան…

2 ժամ ago

Ուկրաինական հակամարտության համար վճռական պահ է․ Ֆրիդրիխ Մերց

Ուկրաինական հակամարտության համար վճռական պահ է․ Ֆրիդրիխ Մերց Tue, 15 Sep 2026 23:30:27 +0400 Գերմանիայի…

3 ժամ ago

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այսօր հերթական անգամ հաստատել է

Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այսօր հերթական անգամ հաստատել է Tue, 15 Sep 2026 23:15:31 +0400…

3 ժամ ago

Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել

Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Tue, 15 Sep 2026 23:10:33 +0400 Արցախի…

3 ժամ ago

ԱՄՆ-ն պատրաստ է վերադարձնել սառեցված միջոցները

ԱՄՆ-ն պատրաստ է վերադարձնել սառեցված միջոցները Tue, 15 Sep 2026 23:00:40 +0400 Բելառուսի հարցերով ԱՄՆ…

3 ժամ ago

Սեպտեմբերի 15-ի կարևոր իրադարձությունները․ ՔՊ-ՀՅԴ թեժ քաղաքական բանավեճերը

Սեպտեմբերի 15-ի կարևոր իրադարձությունները․ ՔՊ-ՀՅԴ թեժ քաղաքական բանավեճերը Tue, 15 Sep 2026 23:00:07 +0400 Սեպտեմբերի…

3 ժամ ago