Ի՞նչ մարտավարություն է ընտրել Գագիկ Ծառուկյանը

Ի՞նչ մարտավարություն է ընտրել Գագիկ Ծառուկյանը

Tue, 05 May 2026 12:45:15 +0400


Երբ հիմնական անցողիկ քաղաքական ուժերը, իսկ այնուհետ փոքր-մոքր ոչ անցողիկները մեկը մյուսի հետևից հայտարարեցին վարչապետի իրենց թեկնածուների անունները, Գագիկ Ծառուկյանը խուսափեց նույնը անել եւ վարչապետի իր թեկնածուի անունը հրապարակել։

Երբ հայտարարված թեկնածուների թիվը հասավ 10-ի և աջ ու ձախ կողմից Ծառուկյանից պահանջում էին իր թեկնածուի անունն ասել՝ նա դարձյալ տեղի չտվեց։ Այդ պահից ակնհայտ դարձավ, որ սա մտածված մարտավարություն է։ Գուցե՝ ինտրիգ ու խորհրդավորություն ստեղծելու նպատակով։

Միամտություն կլիներ կարծել, թե Ծառուկյանը մտնում է ընտրարշավ ու դառնում ներքաղաքական պրոցեսների ակտիվ դերատակատար առանց վարչապետի իր թեկնածուն ունենալու։ Նման բան չի լինում քաղաքականության մեջ, այն էլ Հայաստանում՝ որտեղ շատ բան անհատականացված է ու անձերով է պայմանավորված։ Հանուն արդարության ասենք, որ շատերը հենց այդպես էլ մտածում էին, որ Ծառուկյանն անպատրաստ է մտել ընտրական պրոցեսի մեջ։ Բայց նա հանդարտ շարունակում է իր մարտավարությունը, ժամանակի ընթացքում հնչեցնելով միայն սկզբունքները. «Վարչապետը պետք է լինի ոչ ներկաներից, ոչ նախկիններից։ Հայաստանին պետք է ապագայի վարչապետ» և հավելեց, որ ինքը ունի այդպիսի 3-4 թեկնածու։

Մնում է հասկանալ՝ ո՞րն է Ծառուկյանի մարտավարությունը։ Ամենայն հավանականությամբ նա շատ լավ հասկանում է, որ առաջիկա ամսում նախընտրական Հայաստանում կարող են լինել էական փոփոխություններ, որտեղ իր դերը կարող է բարձրանալ։ Այդ դեպքում ինչո՞ւ շտապել։

Կարող է ստացվել այնպես, որ հունիսի 7-ից հետո Հայաստանում լրիվ ուրիշ վիճակ լինի։ Այդ դեպքում, ինչո՞ւ կաշկանդվել որևէ անուն նախապես տալով։ Իսկ գուցե կա երրո՞րդ սցենարը, որն առայժմ դժվար է հաշվարկվում։ Դասականը կասեր՝ սա Հայաստանն է, և վերջ։ Ամեն ինչից անկախ պետք է ընդունել, որ Ծառուկյանն իր նախապես մշակած մարտավարությամբ (իսկ որևէ կասկած չկա, որ դա նախապես մշակված էր) սպասման մեջ է դնում քաղաքական պրոցեսները Հայաստանում։

Արեգ Մարգարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ուղիղ մեկ տարի հետո Մակրոնը չի լինելու նախագահ

Ուղիղ մեկ տարի հետո Մակրոնը չի լինելու նախագահ Wed, 06 May 2026 10:27:32 +0400 Հունիսի…

10 րոպե ago

«Հրապարակ». 50 տոկոս մասնակցության դեպքում ՔՊ-ն կարող է հաղթել, 70-ի դեպքում՝ ոչ

«Հրապարակ». 50 տոկոս մասնակցության դեպքում ՔՊ-ն կարող է հաղթել, 70-ի դեպքում՝ ոչ Wed, 06 May…

23 րոպե ago

Օտարերկրյա առաջնորդներ, որոնք պարգևատրվել են Պատվո լեգեոնի շքանշանով. մերոնց տեղը լինեի՝ կմտածեի․․․

Օտարերկրյա առաջնորդներ, որոնք պարգևատրվել են Պատվո լեգեոնի շքանշանով. մերոնց տեղը լինեի՝ կմտածեի․․․ Wed, 06 May…

35 րոպե ago

«Հրապարակ»․ Հերթական պատմական հնարավորությունը բաց թողնվեց

«Հրապարակ»․ Հերթական պատմական հնարավորությունը բաց թողնվեց Wed, 06 May 2026 09:45:24 +0400 ԵՄ 8-րդ գագաթնաժողովի…

53 րոպե ago

«Հրապարակ»․ Ալիեւը Երեւան գալու է այնպես, ինչպես Ալեքսանդր 2-րդը մտավ Փարիզ` ձիու վրա, հաղթածի կարգավիճակով

«Հրապարակ»․ Ալիեւը Երեւան գալու է այնպես, ինչպես Ալեքսանդր 2-րդը մտավ Փարիզ` ձիու վրա, հաղթածի կարգավիճակով…

1 ժամ ago

Փիառ եւ գովազդ

Փիառ եւ գովազդ Wed, 06 May 2026 09:00:48 +0400 Ինչքան ստեր ասվեցին այս օրերին Հայաստանում,…

2 ժամ ago