Պաշտոնից կհեռանա 8-9 տարի անց

Պաշտոնից կհեռանա 8-9 տարի անց

Tue, 05 May 2026 18:00:51 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ղեկավարի պաշտոնից կարող է հեռանալ 8-9 տարուց։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Սպիտակ տանը տեղի ունեցած՝ փոքր ու միջին ձեռներեցության աջակցման միջոցառման ժամանակ։ Նախագահ Թրամնփը ասել է, որ այն քայլերը, որոնք իր վարչակազմը ձեռնարկել է կապված բիզնեսին աջակցություն ցուցաբերելու հետ, գործելու են 10 տարի։ «Մենք ճիշտ քայլեր ենք արել։ Եւ այդպիսով, երբ ես թողնեմ պաշտոնս, ասենք ութ կամ ինը տարի հետո, կկարողանամ օգտվել դրանցից»,- ասել է Թրամփը։

Նկատենք, սակայն, որ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ ուղղումը, որը ընդունվել է 1951 թվականին սահմանափակում է նույն անձի՝ նախագահի պաշտոնին գտնվելու ժամանակահատվածը՝ երկու ժամկետով։ Չնայած սրան՝ Թրամփը հաճախ է ասել, որ հնարավոր է, որ հասնի նրան, որ երրորդ ժամկետի համար էլ ընտրվի։ Նույնի մասին անցյալ տարվա աշնանը հայտարարել էր նաեւ Թրամփի գլխավոր քաղաքական ստրատեգներից Սթիվ Բենոնը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: Թրամփ

Recent Posts

«Հրապարակ». 1000 խոշոր հարկատուների ցանկում՝ անհայտ ընկերություններ

«Հրապարակ». 1000 խոշոր հարկատուների ցանկում՝ անհայտ ընկերություններ Wed, 06 May 2026 11:15:32 +0400 Մոտ մեկուկես…

14 րոպե ago

ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Wed, 06 May 2026 11:00:02 +0400 Հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը…

29 րոպե ago

«Հրապարակ». Ստանդարտ խաբեություններ են, որ 30-40 տարի այդ երկրներին ասում են՝ Վրաստան, Սերբիա, Ուկրաինա, հիմա՝ Հայաստան

«Հրապարակ». Ստանդարտ խաբեություններ են, որ 30-40 տարի այդ երկրներին ասում են՝ Վրաստան, Սերբիա, Ուկրաինա, հիմա՝…

44 րոպե ago

Մայիսյան ձյուն․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Մայիսյան ձյուն․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Wed, 06 May 2026 10:33:46 +0400 Latest news from…

55 րոպե ago

2019-ին ՔՊ-ն այս նկարն էր ներկայացնում որպես ինքնիշխանության և «պայծառ ապագայի» գրավական

2019-ին ՔՊ-ն այս նկարն էր ներկայացնում որպես ինքնիշխանության և «պայծառ ապագայի» գրավական Wed, 06 May…

57 րոպե ago

Ուղիղ մեկ տարի հետո Մակրոնը չի լինելու նախագահ

Ուղիղ մեկ տարի հետո Մակրոնը չի լինելու նախագահ Wed, 06 May 2026 10:27:32 +0400 Հունիսի…

1 ժամ ago