Կիրակի , 26 Հուլիսի 2026

Պաշտոնից կհեռանա 8-9 տարի անց

Պաշտոնից կհեռանա 8-9 տարի անց

Tue, 05 May 2026 18:00:51 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ղեկավարի պաշտոնից կարող է հեռանալ 8-9 տարուց։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Սպիտակ տանը տեղի ունեցած՝ փոքր ու միջին ձեռներեցության աջակցման միջոցառման ժամանակ։ Նախագահ Թրամնփը ասել է, որ այն քայլերը, որոնք իր վարչակազմը ձեռնարկել է կապված բիզնեսին աջակցություն ցուցաբերելու հետ, գործելու են 10 տարի։ «Մենք ճիշտ քայլեր ենք արել։ Եւ այդպիսով, երբ ես թողնեմ պաշտոնս, ասենք ութ կամ ինը տարի հետո, կկարողանամ օգտվել դրանցից»,- ասել է Թրամփը։

Նկատենք, սակայն, որ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ ուղղումը, որը ընդունվել է 1951 թվականին սահմանափակում է նույն անձի՝ նախագահի պաշտոնին գտնվելու ժամանակահատվածը՝ երկու ժամկետով։ Չնայած սրան՝ Թրամփը հաճախ է ասել, որ հնարավոր է, որ հասնի նրան, որ երրորդ ժամկետի համար էլ ընտրվի։ Նույնի մասին անցյալ տարվա աշնանը հայտարարել էր նաեւ Թրամփի գլխավոր քաղաքական ստրատեգներից Սթիվ Բենոնը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցության

Թրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցության …