Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Թրամփը հրապարակավ պաշտպանել է Nvidia-ի հիմնադրին

Թրամփը հրապարակավ պաշտպանել է Nvidia-ի հիմնադրին

Tue, 10 Nov 2026 16:00:44 +0400


ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է տեխնոլոգիական հսկա Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի շուրջ ծագած սկանդալը՝ կապված նրա մտերիմ գործընկերոջ չինական հետախուզության հետ հնարավոր կապերի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովից առաջ։

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք նա մտադիր է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ իր առաջիկա հանդիպման ժամանակ բարձրացնել Հուանգի նախկին գործընկերոջ չինական հետախուզության համար ենթադրյալ աշխատանքի հարցը, ամերիկացի առաջնորդը ընդգծել է, որ չի պլանավորել սկսել զրույցը, բայց թույլ է տվել, որ նախաձեռնությունը կարող է գալ Չինաստանի առաջնորդից։

Թրամփը հրապարակավ պաշտպանել է Nvidia-ի հիմնադրին՝ նրան բնութագրելով որպես բացառիկ մասնագետ և ազնիվ մարդ, որը կառուցել է երկրի ամենակարևոր կորպորացիաներից մեկը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ հետաքննիչները աշխատում են պարզաբանել գործի բոլոր կողմերը, և Սպիտակ տան ղեկավարն ինքը վստահ է Հուանգի համար բարենպաստ արդյունքի մեջ։ Թրամփը նաև նշել է, որ անձամբ քննարկել է միջադեպը բարձրաստիճան մենեջերի հետ, որը կտրականապես հերքել է ցանկացած կասկած և վստահեցրել, որ պատկերացում չունի կնոջ Պեկինի հետախուզական գործակալությունների հետ հնարավոր ներգրավվածության մասին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պեսկով. Մոսկվան հրապարակավ չի քննարկի անվտանգության հարցերը

Պեսկով. Մոսկվան հրապարակավ չի քննարկի անվտանգության հարցերը Mon, 09 Nov 2026 20:06:48 +0400 Մոսկվան հրապարակավ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով