Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Լավրովի հնչեղ հայտարարությունը Հայաստանի մասին

Լավրովի հնչեղ հայտարարությունը Հայաստանի մասին

Tue, 10 Nov 2026 16:14:24 +0400


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)անդամ երկրները նոյեմբերի 11-ին կքննարկեն Հայաստանին կառույցում ձայնի իրավունքից զրկելու հարցը: Այս մասին Մոսկվայում Հավաքական անվտանգության միջազգային համաժողովից հետո լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«…Մենք ստիպված էինք քննարկել նաև Հայաստանի կողմից ՀԱՊԿ կանոնադրությամբ ստանձնած իր պարտավորությունների չկատարման հարցը՝ կապված տարեկան մուծումների հետ։ Այստեղ երկակի մեկնաբանությունն անտեղի է։ 2024 թվականից՝ արդեն ավելի քան 2 տարի, Երևանը չի փոխանցում անդամավճարները, ինչի կապակցությամբ հարց է բարձրացվել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի կիրառման մասին», – ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։

Միևնույն ժամանակ Լավրովն ընդգծել է, որ Հայաստանը հավաքական անվտանգության իրավունք ունի նույնիսկ ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկվելու դեպքում:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուկրաինան և Ռուսաստանը քննարկում են «1000-ը 1000-ի դիմաց» գերիների փոխանակումը

Ուկրաինան և Ռուսաստանը քննարկում են «1000-ը 1000-ի դիմաց» գերիների փոխանակումը Wed, 11 Nov 2026 13:30:47 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով