Երկուշաբթի , 27 Հուլիսի 2026

Ալկոհոլի և 1 դեղամիջոցի միասին օգտագործումը կարող է մաhացու լինել

Ալկոհոլի և 1 դեղամիջոցի միասին օգտագործումը կարող է մաhացու լինել

Sun, 26 Apr 2026 21:45:43 +0400


Ալկոհոլը բացարձակապես չպետք է համատեղել քնաբերների հետ, «Լենտա»-ի հետ զրույցում, ասել է Նարկոլոգ Անդրեյ Տյուրինը

Ըստ մասնագետի՝ և՛ էթանոլը, և՛ ժամանակակից քնաբերների մեծ մասը գործում են ուժեղացնելով այսպես կոչված GABA ընկալիչներ։ Այդ ընկալիչներն ուղեղի հիմնական արգելակող համակարգ է, որը հանգստացնում է նեյրոնները և առաջացնում քնկոտություն։

«Երբ նույն գործողության մեխանիզմով երկու նյութեր միաժամանակ մտնում են օրգանիզմ, տեղի է ունենում պոտենցիայի երևույթ՝ ազդեցության բազմակի փոխադարձ ուժեղացում։ Պարզ ասած՝ մեկ քնաբերը և մի բաժակ գինին կարող են նույն ազդեցությունն ունենալ ուղեղի վրա, ինչ միաժամանակ ընդունված մի քանի դեղահաբերը», – բացատրել է Տյուրինը։

Նարկոլոգ խոսքով՝ ալկոհոլի և քնաբերների համադրությունը կարող է հանգեցնել տարբեր վտանգավոր կողմնակի ազդեցությունների, այդ թվում՝ կենտրոնական նյարդային համակարգի խորը արգելակման, ինչը հանգեցնում է շնչառական կենտրոնի անջատմանը՝ հանգեցնելով մահվան քնի մեջ խեղդվելու հետևանքով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ավետիքին բանտել եք, բայց մեր միտքն ու հոգին բանտել չե՛ք կարող․ ՀայաՔվե

Ավետիքին բանտել եք, բայց մեր միտքն ու հոգին բանտել չե՛ք կարող․ ՀայաՔվե Sat, 25 Jul …