Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

Թրամփը մտադիր է աջակցել Հեգսեթին

Թրամփը մտադիր է աջակցել Հեգսեթին

Tue, 10 Nov 2026 13:30:39 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կշարունակի աջակցել պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին՝ չնայած Ներկայացուցիչների պալատում ներկայացված իմպիչմենտի բանաձևին։

Սպիտակ տան մամուլի ասուլիսում նախագահին հարցրել են, թե արդյոք նա կշարունակի աջակցել պատերազմի նախարարին՝ իմպիչմենտի գործընթացի պայմաններում։

«Այո, կշարունակեմ», – պատասխանել է ամերիկացի առաջնորդը։ CNN-ի լրագրողը հարցրել է նախագահին, թե արդյոք նա կաջակցի Հեգսեթին, նույնիսկ եթե Կոնգրեսը իմպիչմենտի ենթարկի նրան։

«Նա հաղթել է երկու պատերազմում։ Նա պատասխանատու էր ռազմական գործողությունների անցկացման համար։ Մենք բոլորս հաղթել ենք։ Ես հիանալի մարդիկ ունեմ», – ասել է Թրամփը։

Նախագահը կոնգրեսական Թոմաս Մասիին (հանրապետական, Կենտուկի), որը ներկայացրել էր նախարարի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու կոչ անող բանաձևը, անվանել է պարտվող։

«Մասսին պարտվող է, ինչպես դուք CNN-ում և ձեր ցածր վարկանիշներով։ Մասսին շատ ատելություն ունի իր սրտում։ Ես լսել եմ, թե ինչ է արել Մասսին», – հավելել է ամերիկացի առաջնորդը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ես կգնամ դրախտ. Թրամփ

Ես կգնամ դրախտ. Թրամփ Mon, 09 Nov 2026 15:00:30 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով