Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

Պուտինը կոչ է արել ընդլայնել ՀԱՊԿ-ի ներուժը

Պուտինը կոչ է արել ընդլայնել ՀԱՊԿ-ի ներուժը

Tue, 10 Nov 2026 13:40:34 +0400


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել ընդլայնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ներուժը՝ հաշվի առնելով միջազգային լարվածությունը։ Պետության ղեկավարի խոսքը Հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովի մասնակիցների համար ընթերցել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«ՀԱՊԿ անդամ պետությունները կառուցողական համագործակցության զգալի փորձ են կուտակել։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ հաշվի առնելով միջազգային պահպանվող լարվածությունը, կարևոր է շարունակել ընդլայնել կազմակերպության ներուժը, համակարգել ջանքերը՝ դրա դեմ ծառացած խնդիրների լուծման համար, նախևառաջ պաշտպանության ոլորտում, ահաբեկչությանը և ծայրահեղականությանը հակազդելու հարցերում, ինչպես նաև կիբեռհանցագործության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և անօրինական միգրացիայի դեմ պայքարում», – ասվում է Պուտինի ողջույնի խոսքում։

ՌԴ նախագահը նշել է, որ հանդիպումը միավորել է իշխանության ​​​​մարմինների, ռազմական գերատեսչությունների, պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների ներկայացուցիչներին, գիտնականներին և փորձագետներին։ Լիագումար նիստերի և կլոր սեղանների ընթացքում նրանք պետք է գնահատեն ժամանակակից մարտահրավերների ազդեցությունը Եվրասիայի աշխարհաքաղաքական իրավիճակի վրա, քննարկեն տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման միջոցառումները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը բարելավվել են իրավիճակը Հրվ․Կովկասում

ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը բարելավվել են իրավիճակը Հրվ․Կովկասում Mon, 09 Nov 2026 12:30:24 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով