Պարոն վարչապետ, կըռնա՞մ, չերեզ քեզ նվեր տամ Մակրոնին. գյումրեցին՝ Փաշինյանին
Tue, 05 May 2026 18:50:27 +0400

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրիում է։ Նա այցելեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բան՝ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին ծաղիկներ դրեց` հարգանքի տուրք մատուցելով նահատակներին։
Այնուհետև Մակրոնը կարճ շրջայց կատարեց Գյումրու կենտրոնական փողոցով։ Շրջայցի ընթացքում, չնայած անվտանգության ծառայության խիստ վերահսկողությանը, բազմաթիվ քաղաքացիներ փորձում էին շփվել նրա հետ թեկուզ հեռվից` ժպիտներով, ողջույններով ու համբույրներ փոխանցելով։
Նկատելի էր, որ Մակրոնը բավականին հուզված էր նման ջերմ ընդունելությունից։ Ուշագրավ էր, որ այդ ընթացքում քաղաքացիներից մեկը կանչում էր Ֆրանսիայի նախագահի կողքին կանգնած Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. «Պարոն վարչապետ, կը՞ռնամ չերեզ քեզ, նվեր տամ Մակրոնին»։ Ու չնայած Փաշինյանը անպատասխան թողեց քաղաքացուն, մեր հարցին, թե ի՞նչ էր փոխանցելու, տղամարդը չցանկացավ ասել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր