Հինգշաբթի , 7 Մայիսի 2026

Ինչ ասաց Մինասյանը Լատվիայի նախագահի ներկայությամբ

Ինչ ասաց Մինասյանը Լատվիայի նախագահի ներկայությամբ

Thu, 07 May 2026 11:57:21 +0400


Ազգային ժողովում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իշխանությունների հայտարարությունները՝ ընտրական գործընթացներում արտաքին միջամտությունը բացառելու վերաբերյալ, չեն համապատասխանում իրականությանը։

Նրա խոսքով՝ վերջին օրերին Հայաստանում արդեն նկատվում են օտարերկրյա ներգրավվածության դրսևորումներ։ Մինասյանը այս հայտարարությունն արեց Ազգային ժողովում՝ ողջունելով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Էդգարս Ռինկևիչսին, որը ներկա էր խորհրդարանի նիստին և նստած էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողքին։

Ընդդիմադիր պատգամավորը, միաժամանակ ողջունելով Լատվիայի նախագահի այցը, եվրոպացի որոշ առաջնորդների մեղադրեց նախընտրական շրջանում Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալու փորձերի մեջ։ Նրա գնահատմամբ՝ այդ աջակցությունը հասցեագրված չէ Հայաստանին որպես պետություն, այլ ուղղված է գործող իշխանություններին։

Մինասյանը նաև հայտարարեց, որ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արտաքին ուժերի աջակցությունն օգտագործում է քաղաքական դիրքերն ու իշխանությունը պահպանելու նպատակով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Զելենսկին պատերազմում է ռուսների դեմ, բա հո չէ՞ր գալու Պուտինին գովեր

«Հրապարակ»․ Զելենսկին պատերազմում է ռուսների դեմ, բա հո չէ՞ր գալու Պուտինին գովեր Thu, 07 May …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով