«Հրապարակ». Մարզպետը խախտել է սահմանված կարգը

«Հրապարակ». Մարզպետը խախտել է սահմանված կարգը

Thu, 07 May 2026 12:45:56 +0400


Ըստ հանրակրթական դպրոց­ների տնօրենների նշանակման նոր կարգի` տնօրեն նշանակելուց հետո տվյալ մարզպետը կամ ԿԳՄՍ նախարարը պետք է նշանակի նաեւ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող։ Այսինքն, ըստ էության, դպրոցը 2 տնօրեն է ունենում․ մեկը տնտեսական հարցերն ու բյուջեն է տնօրինում, մյուսը` կրթական ծրագրերն ու բովանդակությունը: Ապրիլի 17-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Տավուշի մարզի ո՞ր դպրոցների տնօրեններն են նոր կարգով նշանակվել, այդ դպրոցներում նշանակվե՞լ է վարչատնտեսական մասի համակարգող»։ Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Տավուշի մարզի դպրոցներում նոր կարգով նշանակված տնօրենների թիվը 21-ն է (Դեբեդավան, Այգեձոր, Լճկաձոր, Դիլիջանի թիվ 6, Գոշի հիմնական, Ազատամուտ, Գոշի միջնակարգ, Հովք, Բերքաբեր, Ջուջեւան, Տավուշ, Դիլիջանի թիվ 2, Դիլիջանի թիվ 4, Իջեւանի թիվ 1, Իջեւանի թիվ 5, Կայանավան, Հաղթանակ, Այգեհովիտ, Բաղանիս, Սեւքար, Զորական), իսկ վարչատնտեսական մասի համակարգող ոչ բոլոր դպրոցներում են նշանակված»։

Մարզպետը չի ասել, որ շատ դպրոցներում վարչատնտեսական մասի համակարգողներ նշանակել է, բայց այդ դպրոցներում նոր կարգով տնoրեններ չեն նշանակվել։ Օրինակները բազում են։ 2025թ․ հունիսի 27-ին մարզպետ Ղալումյանը Վոլոդյա Բաբինյանին ազատել է Կիրանցի դպրոցի տնօրենի պաշտոնից: 3 օր անց՝ հունիսի 30-ին, Կիրանց այցելած Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով բարեւած Բաբինյանին նշանակել է Կիրանցի դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող։ Դպրոցն ունի ընդամենը 37 աշակերտ, որքանո՞վ էր հրատապ 37 աշակերտ ունեցող դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող նշանակելը։ Մարզպետը 2026թ․ մարտի 27-ին Հրայր Պողոսյանին նշանակել է Իջեւանի թիվ 3 հիմնական դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող։ Պողոսյանը նախկինում տնօրեն է եղել այդ դպրոցում։ Թիվ 3-ում նոր կարգով տնօրեն չի նշանակվել, սակայն մարզպետը վարչատնտեսական մասի համակարգող է նշանակել դպրոցի նախկին տնօրենին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փոխել է իմիջը

Փոխել է իմիջը Wed, 26 Aug 2026 00:00:35 +0400 Նորվեգիայի ֆուտբոլի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր…

56 րոպե ago

Փաշինյանի յուրահատուկ նվերները Մեհրիբան Ալիևային

Փաշինյանի յուրահատուկ նվերները Մեհրիբան Ալիևային Tue, 25 Aug 2026 23:48:00 +0400 Փաշինյանի յուրահատուկ նվերները Մեհրիբան…

1 ժամ ago

Սա նոնսենս է, աշխարհում չլսված բան, Նիկոլ Փաշինյանի նոու հաուն քաղաքագիտության մեջ

Սա նոնսենս է, աշխարհում չլսված բան, Նիկոլ Փաշինյանի նոու հաուն քաղաքագիտության մեջ Tue, 25 Aug…

1 ժամ ago

Կոչ է արել քաղաքացիական բնակչությանը չթիրախավորել

Կոչ է արել քաղաքացիական բնակչությանը չթիրախավորել Tue, 25 Aug 2026 23:30:00 +0400 ՄԱԿ Գլխավոր քարտուղար…

1 ժամ ago

Քոչարյանների մասին այսօր 450 հրապարակում է եղել, բանակում զոհերի մասին 320

Քոչարյանների մասին այսօր 450 հրապարակում է եղել, բանակում զոհերի մասին 320 Tue, 25 Aug 2026…

2 ժամ ago

Ամենից շատ տիտղոսներ նվաճած ֆուտբոլիստը

Ամենից շատ տիտղոսներ նվաճած ֆուտբոլիստը Tue, 25 Aug 2026 23:15:15 +0400 Գերմանիայի ֆուտբոլի Սուպերգավաթի եզրափակիչ…

2 ժամ ago