Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից

Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից

Thu, 07 May 2026 16:45:23 +0400


Երևանյան գագաթնաժողովում ռուսատյաց մթնոլորտ էր։ Այդպես է գնահատում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ըստ նրա՝ այդ մթնոլորտը ազդել է Վոլոդիմիր Զելենսկիի վարքագծի վրա՝ նրան հասցնելով հիստերիկ ու նյարդային հայտարարությունների։ Ապացույցներ առանձնապես պետք էլ չեն։ Բավական է լսել հենց Զելենսկու խոսքերը․ «Ռուսաստանում Հաղթանակի օրվա շքերթը հիմա կախված է մեզանից»։

Բայց ես մատի ու մատանու արանքը մտնելու ցանկություն չունեմ։ Ոչ էլ ուզում եմ քննարկել, թե ռուսատյաց մթնոլորտից հետո Զելենսկին ինչու է «առյուծ կտրել»։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է մեր քաղաքական իրականությունը։ Որովհետև այդ «առյուծից» Հայաստանում էլ կա։ Եվ գրեթե նույնատիպ հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է․ «Եթե ես չլինեմ ՀՀ վարչապետ, Ադրբեջանը պատերազմ կսկսի»։ Ըստ էության, սրանք նույն հոգեբանական ու քաղաքական կառուցվածքի արտահայտություններ են։ Մեկը փորձում է համոզել, թե Ռուսաստանի ճակատագիրն իրենից է կախված, մյուսը՝ թե Հայաստանի անվտանգությունը միայն իր գոյությամբ է պահպանվում։ Երկու դեպքում էլ պետությունը ներկայացվում է որպես մեկ մարդու շարունակություն։

Սա արդեն ոչ թե քաղաքականություն է, այլ քաղաքական անձնակենտրոնության ծայրահեղ դրսևորում։ Երկու նույնատիպ կերպարներ, որոնք սնվում են արտաքին մարտկոցներից, լիցքավորվում արտաքին աջակցությամբ ու իրենց անփոխարինելիության շուրջ առասպել կառուցում։

Բայց ինձ հատկապես հետաքրքրում է մեր «առյուծը»՝ Փաշինյանը։ Այն մարդը, որը հայտարարում է, թե չի մասնակցելու ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին և զբաղված է լինելու քարոզարշավով։

Հաղթանակի շքերթը լինելու է՝ անկախ նրանից, թե Զելենսկին կամ Փաշինյանը որքան «առյուծ կկտրեն»։ Կարմիր հրապարակի շքերթը պատմական, խորհրդանշական ու պետական խոր բովանդակություն ունի, և ոչ մի արտաքին «մարտկոց» ի վիճակի չէ այն կանգնեցնելու։ Երկուսի ասածներն էլ, մեծ հաշվով, դատարկ զնգոց են։

Բայց ամենակարևոր հարցը մնում է վերջում․ եթե Մոսկվան Երևանում ձևավորված մթնոլորտը գնահատում է որպես ռուսատյաց և այդ ֆոնի վրա մատնանշում է Զելենսկուն, ապա ինչո՞ւ է Փաշինյանը շտապում Զելենսկուց առաջ ընկնել և նույն տրամաբանությամբ հայտարարություններ անել։ Եթե Մոսկվայի համար դա անընդունելի վարքագիծ է, ապա ինչո՞ւ Երևանում նույն վարքագիծը ներկայացվում է որպես քաղաքական ինքնուրույնություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչու Մակրոնը ոչ Յոթ Վերք մտավ, ոչ Ամենափրկիչ

Ինչու Մակրոնը ոչ Յոթ Վերք մտավ, ոչ Ամենափրկիչ Thu, 07 May 2026 19:45:48 +0400 Ֆրանսիայի…

7 րոպե ago

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտարարում է իր վարչապետի թեկնածուին

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հայտարարում է իր վարչապետի թեկնածուին Thu, 07 May 2026 19:39:51 +0400…

12 րոպե ago

Գործող իշխանությունը որոշել է մարդկության զինանոցում եղած բոլոր եղկելի, անթույլատրելի, մերժելի մեթոդները կիրառել

Գործող իշխանությունը որոշել է մարդկության զինանոցում եղած բոլոր եղկելի, անթույլատրելի, մերժելի մեթոդները կիրառել Thu, 07…

19 րոպե ago

Իրանի հետ բանակցություններում վերջնաժամկետներ չկան․ Դոնալդ Թրամփ

Իրանի հետ բանակցություններում վերջնաժամկետներ չկան․ Դոնալդ Թրամփ Thu, 07 May 2026 19:30:54 +0400 ԱՄՆ նախագահ…

21 րոպե ago

Փաշինյանն ուղարկեց հանգստի

Փաշինյանն ուղարկեց հանգստի Thu, 07 May 2026 19:19:27 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 7-ին,…

33 րոպե ago

Տոները վերջացան, ռեալ պոլիտիկը սկսվեց

Տոները վերջացան, ռեալ պոլիտիկը սկսվեց Thu, 07 May 2026 19:02:51 +0400 Սկսվեց էն ինչն անխուսափելի…

49 րոպե ago