Այս օրը պետք է դառնա նոր սկզբի և նոր պատասխանատվության խորհրդանիշ

Այս օրը պետք է դառնա նոր սկզբի և նոր պատասխանատվության խորհրդանիշ

Fri, 08 May 2026 13:10:56 +0400


Այսօր պաշտոնապես մեկնարկում է ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Խորհրդանշական օր է․ ճիշտ ութ տարի առաջ այս օրը մեր երկիրը պատմական շրջադարձ ապրեց՝ մեծ հույսերով, հավատով ու փոփոխությունների սպասումով։

Դեռևս գործող իշխանությունը, ստելով հասավ իշխանության, և արդեն 8 տարի շարունակաբար ստելով ժողովրդին ոչ միայն փոքրացրեց մեր երկիրը՝ զոհելով հազարավոր լուսավոր մեր եղբայրներին, այլև սպանեց այն հույսն ու ոգևորությունը, որը 2018 թվականի մայիսի 8-ին լցրել էր Հանրապետության հրապարակը։ Այս օրը պետք է դառնա նոր սկզբի և նոր պատասխանատվության խորհրդանիշ։

Ճշմարտությունը պետք է հաղթի ստին, հույսը՝ հուսահատությանը, համերաշխությունը՝ պառակտմանը, իսկ ուժեղ ու արժանապատիվ պետության գաղափարը՝ թուլության ու պարտվողականության մթնոլորտին։

Նաիրի Սարգսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նա պիտի պատասխանատվություն կրի

Նա պիտի պատասխանատվություն կրի Thu, 07 May 2026 12:16:52 +0400 Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով