Քենիայում, ի տարբերություն Հայաստանի, շատ վատ են ընդունել Մակրոնին
Tue, 12 May 2026 12:00:59 +0400

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դժգոհել է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի համալսարանում կոնֆերանսի ժամանակ ունկնդիրների անուշադրությունից եւ արձագանքներից, գրում է Le Figaro-ն։ Գանայացի մոդելյոր եւ բնապահպան Յայիր Ագբոֆնայի ելույթի ժամանակ՝ նախագահ Մակրոնը մի պահ ընդհատել է եւ կարգի հրավիրել մի քանի անուշադիր ունկնդիրների։ «Փաստորեն դուք նույնիսկ չեք սպասում, որ Ձեր հերթը հասնի», նրան դիտողություն է արել մոդերատորը, երբ նախագահ Մակրոնը դուրս է եկել բեմ եւ խնդրել միկրոֆոն։ «Կներեք, սակայն անհնար է խոսել մշակույթի մասին, երբ նման ներշնչանք ունեցող մարդիկ գալիս են ու ստիպված են լինում խոսել նման աղմուկի մեջ։ Դա լիակատար անհարգալից վերաբերմունք է»,- լսարանին դիմելով ասել է նախագահ Մակրոնը եւ առաջարկել ինչ որ բան քննարկելու, կամ երկկողմ բանակցությունների համար օգտագործել բանակցային սենյակները կամ դուրս գալ փողոց։ Իսկ եթե ուզում են մնալ, ապա լուռ լսել բանախոսներին եւ «պահել խաղի կանոնները»։ Մակրոնի դիտողությանը արձագանքել են ծափահարություններով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր