Երեքշաբթի , 12 Մայիսի 2026

Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը»

Կունենա՞նք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից կմնա «դեղին պլաստմասսե զնաչոկը»

Tue, 12 May 2026 15:15:55 +0400


Այսօր Հայաստանում մարդիկ կարծես բաժանվել են երկու խմբի։ Դատեք ինքներդ…Հայաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնության համար մեր երկրի խորհրդանիշներն են Արարատ լեռը և Հայ Առաքելական Եկեղեցին, հերոս Մոնթե Մելքոնյանը և «Նեմեսիս» գործողության մարտիկները, Ստեփանակերտն ու Շուշին, իրենց կյանքը զոհաբերած և Եռաբլուրում հանգչող հազարավոր մեր եղբայրները, հայ ժողովրդի պատմական ուղին, մեր հաղթանակների ու ցավերի հիշողությունը։

Մեծամասնության համար Հայաստանի խորհրդանիշը Պատիվն ու Արժանապատվությունն են, Մշակույթն ու Պատմությունը։
Իսկ ոմանց համար Հայաստանի խորհրդանիշ է դարձել ինչ որ դեղին, էժան պլաստմասսայի կտորը, որի վրա կտրտված է մեր երկրի ուրվագիծը։

Հենց այս երկու պատկերացումների միջև էլ այսօր ընթանում է հիմնական նախընտրական պայքարը։
Պետք է հասկանալ, որ երկրում այսօր ընթանում է սրտի եւ ուղեղի պայքարն` ընդդեմ ստամոքսի։

Ընդդիմությունը դիմում է մարդկանց բանականությանը և առողջ մտածողությանը, իսկ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խաղում է մարդու ամենացածր բնազդների վրա՝ անընդհատ հրահրելով բախումներ և լարվածություն մարդկանց միջև։
Բայց նույնիսկ դա ամենակարևորը չէ։ Ամենակարևորն այն է, որ Փաշինյանն ու նրա թիմը վստահ են՝ խաղաղության մասին անվերջ ստերով, պատերազմով մարդկանց մշտական շանտաժով և երկրի ներսում քաղաքական հիստերիայի անընդհատ սրմամբ կարող են իրենց կողմը գրավել հասարակ մարդկանց։ Փաստացի նրանք մարդկանց համարում են անգիտակից մանկուրտներ։
Բայց նրանք սխալվում են։ Հայ ժողովուրդը հիշողությունն ու առողջ բանականությունը կորցրած խելագար մանկուրտներից բաղկացած ամբոխ չէ։

Եվս մեկ անգամ արձանագրենք՝ ընտրությունների արդյունքից կախված է լինելու հետևյալը. Կունենա՞նք արդյոք Հայ մարդու պետություն, թե՞ մեր երկրից շատ արագ կմնա ընդամենը «դեղին պլաստմասսե զնաչոկը»՝ «արևմտյան Ադրբեջանում» բնակվող ադրբեջանցու գրպանում։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան»․ Իրինա Յոլյան

«Հայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան»․ Իրինա Յոլյան Sun, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով