Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

Մեծ սկանդալ․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ձերբակալել են Իսրայելում

Մեծ սկանդալ․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ձերբակալել են Իսրայելում

Wed, 13 May 2026 11:30:08 +0400


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անվտանգության պահպանության հարցերով տեղակալ Ժիլ Միշոն իսրայելական Բեն-Գուրիոն օդանավակայանում անձնագրային ստուգման ժամանակ 45 րոպեով ձերբակալվել է, ըստ երևույթին, Գազա կատարած նախկին այցելության պատճառով։

Ynet-ի փոխանցմամբ, միջադեպը, հավանաբար, տեղի է ունեցել «սխալ ինքնության պատճառով»։ Միշոն, իր հերթին, չեղարկել է Իսրայելում նախատեսված բոլոր հանդիպումները՝ նշելով, որ երբեք ոչ մի տեղ նման վերաբերմունքի չի հանդիպել։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ձերբակալվել է Բեն-Գուրիոն օդանավակայան ժամանելուն պես։ Ստուգման ընթացքում նրա անձնագիրը բռնագրավվել է, և նրան ուղեկցել են սպասասրահ, որտեղ նա անցկացրել է մոտ 45 րոպե։

Այնտեղ նրան հարցաքննել են 2025 թվականի օգոստոսին Գազա կատարած իր պաշտոնական այցի վերաբերյալ, որը կատարվել է Իսրայելի հետ համակարգված։

Դեպքից հետո Միշոն հայտարարել է, որ ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ նման վերաբերմունքը անընդունելի է։ Ի նշան բողոքի՝ նա հայտարարել է Իսրայելում նախատեսված բոլոր պաշտոնական հանդիպումների չեղարկման մասին և մտադիր է մոտ ապագայում լքել երկիրը։

Միշոյի Իսրայել ժամանման նպատակը չի նշվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել Ռումինիայի տարածքին․ միջազգային սկանդալ է

Ռուսական ԱԹՍ-ն հարվածել Ռումինիայի տարածքին․ միջազգային սկանդալ է Fri, 29 May 2026 17:30:53 +0400 Ռումինիան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով