Երևանը մերժում է Փաշինյանին

Երևանը մերժում է Փաշինյանին

Tue, 12 May 2026 20:45:20 +0400


Այսօր Երևանում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինայնի մասնակցությամբ մի շարք աղմկահարույց միջադեպեր են տեղի ունեցել, ինչից ակնհայտ է դառնում, որ մայրաքաղաքը մերժում է Նիկոլ Փաշինյանին և նրա ֆեյք գաղափարները: Քարոզարշավի տարբեր կանգառներում քաղաքացիների մի մասը դժգոհություն է հայտնել վարչապետից, իսկ որոշ դեպքերում հնչել են նաև վիրավորական ու կոշտ արտահայտություններ։

«Դավաճան» վանկարկումներ

Մի քանի դրվագներում քաղաքացիները բարձրաձայն «Նիկոլ դավաճան» կոչեր են հնչեցրել վարչապետի ուղղությամբ։ Տեսանյութերում երևում է, որ այդ պահին տարածքում առաջացել է աղմուկ և փոխադարձ վեճեր՝ աջակիցների ու դժգոհ քաղաքացիների միջև։ Այս կադրերը լայն տարածում են ստացել սոցցանցերում:

Բուկլետներ չվերցնելու դեպքեր

Քարոզարշավի ընթացքում անհաշվելի են այն իրավիճակները, երբ քաղաքացիները ուղղակիորեն հրաժարվել են վերցնել ՔՊ-ի քարոզչական նյութերը։ Տեսանյութերում երևում է, որ վարչապետին ուղեկցող թիմակիցները փորձում են բուկլետներ փոխանցել անցորդներին, սակայն մի շարք քաղաքացիներ անտարբեր անցնում են նրանց կողքով կամ ձեռքով մերժում են վերցնել դրանք: Նույնիսկ բարեւել մերժելու դեպք է եղել` «Էսքանից հետո էլ ի՞նչ բարեւ», ասել է մի քաղաքացի: Այն դեպքում, որ հայերն ասում են` «բարեւն Աստծունն» է:

Բողոքներ և կոշտ խոսակցություններ

Առանձին դրվագներում քաղաքացիները վարչապետին մոտեցել և դժգոհություն են հայտնել սոցիալական խնդիրների, անվտանգային իրավիճակի, իշխանությունների վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Որոշ խոսակցություններ եղել են բարձր տոնայնությամբ, իսկ տարածքում գտնվող աջակիցներն ու անվտանգության աշխատակիցները միջամտել են իրավիճակը հանդարտեցնելու համար։ Կիրակի օրը քաղաքացիներից մեկն, անգամ, իր բնակարանից ջուր է լցրել ՔՊ-ականների ուղղությամբ:

Քարոզարշավի ընդհանուր մթնոլորտը

Չնայած բացասական արձագանքներին, քարոզարշավի ընթացքում եղել են նաև քաղաքացիներ, որոնք լուսանկարվել են վարչապետի հետ, ողջունել նրան և աջակցություն հայտնել ՔՊ-ին։ Սակայն, օրվա ընթացքում առավել մեծ արձագանք ստացել են հենց լարված ու կոնֆլիկտային դրվագները, որոնք ակտիվորեն տարածվել են լրատվամիջոցների և սոցցանցերի միջոցով: Ինչպես նաեւ բլոգեր Արտակ Ավետիսյանին բռնությամբ բերման ենթարկելու տեսարանը: Որպես բերման ենթարկելու պատճառ մի խումբ կերած-խմած իրավապահներ Ավետիսյանի տարեց մորն ու հղի կնոջը ասել են` «իշխանությունների հասցեին ատելության խոսք տարածելն է պատճառը»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Որդու կողմից դաժանաբար սպանված ռեժիսորը հետմահու արժանացել է «Էմմի» մրցանակի

Որդու կողմից դաժանաբար սպանված ռեժիսորը հետմահու արժանացել է «Էմմի» մրցանակի Wed, 09 Sep 2026 19:30:02…

3 րոպե ago

Խնդիրը նոր մարտահրավերներ չավելացնելն է

Խնդիրը նոր մարտահրավերներ չավելացնելն է Wed, 09 Sep 2026 19:15:36 +0400 Իհարկե, բոլորի նման, մենք…

18 րոպե ago

15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել

15-ամյա տղան էներգետիկ խմիչքների օգտագործումի՞ց է մահացել Wed, 09 Sep 2026 19:02:33 +0400 Սեպտեմբերի լույս…

31 րոպե ago

Զրուցեցին, շուտով կհանդիպե՞ն

Զրուցեցին, շուտով կհանդիպե՞ն Wed, 09 Sep 2026 19:00:58 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ…

32 րոպե ago

Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն Սուրենյանց

Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն Սուրենյանց Wed, 09 Sep 2026 18:57:10 +0400 Քաղաքագետ Սուրեն…

36 րոպե ago

Նախահանրաքվե

Նախահանրաքվե Wed, 09 Sep 2026 18:45:52 +0400 Առջեւում ՏԻՄ ընտրություններ են, իսկ ընտրությունները, ինչպես գիտեք,…

47 րոպե ago