Միքայելյաններին մեծ հիասթափություն է սպասվում

Միքայելյաններին մեծ հիասթափություն է սպասվում

Tue, 12 May 2026 22:45:12 +0400


ՔՊ-ն հույս ունի, որ հունիսի 7-ի ընտրություններում Կոտայքի մարզում փայլուն արդյունքներ է ունենալու: Նրանց հույսը Սասուն Միքայելյանի կլանն է` որդիները, բարեկամները, ԵԿՄ անդամները, որոնք քափ քրտինք մտած աշխատում են ՔՊ-ի հաղթանակի համար:

Բայց Կոտայքում մարդիկ քչփչում են, որ ՔՊ-ի ոգևորությունը շատ կարճ է լինելու եւ իրենց մեծ հիասթափություն է սպասվում: Այստեղ ԲՀԿ –ն բավականին ձայներ է տանելու, որովհետեւ Կոտայքն ավանդաբար ծառուկյանական մարզ է եւ երկար տարիներ այդպես է եղել, մյուս կողմից՝ քաղաքական մյուս ուժերն էլ այստեղ բավականին ձայն ունեն:

Մեզ պատմեցին, որ Սասուն Միքայելյանի քաղաքապետ որդին` Սեւակը, օրերս քաղաքում հեղինակություն ունեցող մարդկանց է դիմել, որ աջակցեն ընտրություններին և ՔՊ-ի համար ձայներ ապահովեն, սակայն նրանցից ոմանք բաց տեքստով մերժել են օգնել: Նրանցից ոմանք արդեն բացեիբաց սատարում են «Ուժեղ Հայասատան» կուսակցությանը:

Այնպես որ Միքայելյաններին բարդ շրջան է սպասվում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Որոշումը կայացվել է` մեկին կգոհացնի, մյուսին չի գոհացնի

Որոշումը կայացվել է` մեկին կգոհացնի, մյուսին չի գոհացնի Sat, 28 Nov 2026 17:15:02 +0400 Երեկ…

17 րոպե ago

ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին Sat, 28 Nov 2026 17:00:31 +0400 ԱՄՆ…

31 րոպե ago

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ դրսևորվել է տարբերակված մոտեցում․ հայտարարություն

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ դրսևորվել է տարբերակված մոտեցում․ հայտարարություն Sat, 28 Nov 2026 16:30:42 +0400 Հինգ…

1 ժամ ago

Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորները կողմ են արտահայտվել ազատազրկման որոշմանը

Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորները կողմ են արտահայտվել ազատազրկման որոշմանը Sat, 28 Nov 2026 16:20:52 +0400…

1 ժամ ago

Ամեն պահի սպասելի է, որ Դավիթ Համբարձումյանի «հետևից կգնան»

Ամեն պահի սպասելի է, որ Դավիթ Համբարձումյանի «հետևից կգնան» Sat, 28 Nov 2026 16:05:35 +0400…

1 ժամ ago

Սահմանադրության նախագիծն ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ․ Ռոբերտ Քոչարյան

Սահմանադրության նախագիծն ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ․ Ռոբերտ Քոչարյան Sat,…

1 ժամ ago