Գժին թողեցին, եզին ու կզաքիսին մերժեցին
Fri, 15 May 2026 15:08:35 +0400

Նախընտրական քարոզարշավի ընթացքում երեկ Նիկոլ Փաշինյանին էր մոտեցել մի տղամարդ, որը ներկայանալով ԵԿՄ-ական «գիժը» , հորդորել էր ուժեղ լինել, թույլ տալ իրեն «խփել» Փաշինյանի մասին ավել-պակաս խոսացողներին։ Քիչ առաջ մեր խմբագրություն է զանգահարել «Գժի» ընկեր ներկայացած «երկրապահի եզը»՝ Սարգիս Ղազարյան անուն ազգանունով եւ նեղսրտել, որ անարդարության զգացումից դրդված է մեզ դիմել․
«Ինչի գժին թողեցին մոտենա վարչապետին ու քարտեզ ստանա, ինձ ու «կզաքիսին» չթողեցին», ասել է նա՝ ընդգծելով, որ իր երազանքն է վարչապետի ձեռքից քարտեզ ստանալն ու կրծքին ամրացնելը։ Լրագրողի դիտարկմանը՝ որպես ԵԿՄ-ական Ձեզ անարգված չե՞ք զգում, որ առանց Արցախի քարտեզի մասին են ձեր երազանքները, նա հակադարձել է, թե Փաշինյանը խաղաղություն է բերել, իսկ Արցախը նախկիններն արդեն հանձնել էին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր