«Ես Կլավդիոսն եմ»․ պատմական սերիալ, որը կտանի ձեզ Հին Հռոմ

«Ես Կլավդիոսն եմ»․ պատմական սերիալ, որը կտանի ձեզ Հին Հռոմ

Sat, 16 May 2026 21:00:08 +0400


Անտիկ աշխարհը եւ Հին Հռոմը համաշխարհային կինոյում մշտապես սիրված թեմա են եղել, չնայած, որպես պատմական կինոյի ժանր, շատ բարդ են ու բազմաշերտ։ Այս շարքի մեջ կխոսենք «Ես Կլավդիոսն եմ» սերիալի մասին, որն էկրան է բարձրացել 1976 թվականին եւ նկարահանվել է BBC-ի կողմից։ Սերիալը պատկանում է պատմական դրամայի ժանրին։ Այն բրիտանացի գրող Ռոբերտ Գրեյվսի Կլավդիոս կայսեր մասին երկհատոր պատմավեպի էկրանավորումն է։

Նախագիծն ունեցել է համեմատաբար համեստ բյուջե։ Էկրանավորումը երբեմն հասնում է թատերական բեմականացման։ Սակայն, չնայած այս ամենին, այն համարվում է ինտելեկտուալ պատմական հեռուստանախագծերի շարքում ամենահաջողվածներից մեկը, որը միավորում է անտիկ պատմությունը, հոգեբանական դրաման եւ քաղաքական փիլիսոփայությունը։ Սյուժեի հիմքում Հռոմեական կայսրության վաղ շրջանի պատմական իրադարձություններն են, նախեւառաջ՝ Հուլիոս-կլավդիոսյան արքայատան ժամանակները՝ սկսած Օգոստոս կայսրից մինչեւ Կլավդիոս։ Կենտրոնական դերում Կլավդիոսն է՝ պատմական անձ, որը, պատմիչների վկայությամբ, թեեւ ֆիզիկապես թույլ է եղել, կակազող, սակայն պատմաբանները կարծում են, որ նա հանիրավի թերագնահատված գործիչ է, իրականում կարողացել է դիմակայել ու հաղթահարել բազմաթիվ պալատական ինտրիգներ ու դառնալ կայսր։ Սցենարի ստեղծման համար կարեւոր նշանակություն են ունեցել Դիոս Կասիոսի, Սվետոնիոսի եւ Տակտիոսի պատմական երկերը, որոնց հաղորդած տեղեկություններով լրացվել է վիպական տեքստը։ Սակայն սերիալն անտիկ պատմության բառացի վերակերտումը չէ։ Այն պատմական վավերագրականության գեղարվեստական մեկնաբանությունն է, որտեղ առկա են նաեւ իշխանության, բռնակալության, քաղաքական մանիպուլյացիաների եւ հոգեբանական տրավմաների մասին ժամանակակից պատկերացումները։ Հատուկ կերպար է Լիվիան՝ Օգոստոսի կինը, որը պատկերված է որպես կայսրական քաղաքականության գրեթե մաքիավելիական կերպարի տեսքով։ Պատմաբանների համար ցայսօր վիճարկվում է այն, թե Լիվիայի կինոկերպարը որքանով է համապատասխանում նրա իրական պատմական կերպարին։ Մասնագետները նկատում են, որ անտիկ հռոմեական սենատորական ավանդությունը հնարավոր է, որ միտումնավոր է դեմոնիզացրել Լիվիայի կերպարը, սակայն սերիալում նա ներկայանում է որպես Հռոմում իշխանության ստվերային կենտրոն։

Ռեժիսորը Հերբերտ Վայսն է, սցենարիստը՝ Ջեք Փուլմանը։ Սերիալում հանդես են եկել Դերեք Ջեքոբին, Բրայան Բլեսեդը, Սիան Ֆիլիպսը, Ջոն Հյորթը։ Սա սերիալ է, որտեղ ոսկերչության մակարդակում ուսումնասիրվում է իշխանությունը՝ որպես ֆենոմեն, դրա գործադրման մեխանիզմները, քաղաքական գոյապայքարն ու հիշողությունը։ Այն կարող է հետաքրքրել բոլորին, ովքեր անտարբեր չեն պատմական, դրամատիկ եւ հոգեբանական ու փիլիսոփայական թեմաների կինոմեկնաբանությունների նկատմամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հիմնական ընդդիմադիր ուժերը պետք է ընկալեն, որ սա այլևս պարզապես տեխնիկական խնդրի հարց չէ

Հիմնական ընդդիմադիր ուժերը պետք է ընկալեն, որ սա այլևս պարզապես տեխնիկական խնդրի հարց չէ Mon,…

12 րոպե ago

Նժդեհս այսօր դարձավ 13 տարեկան․ Տաթև Ասատրյան

Նժդեհս այսօր դարձավ 13 տարեկան․ Տաթև Ասատրյան Mon, 18 May 2026 09:30:52 +0400 Նժդեհս այսօր…

42 րոպե ago

Վրաստանում երկիրը գործարար է ղեկավարում, իսկ Հայաստանում՝ դեղին լրագրող

Վրաստանում երկիրը գործարար է ղեկավարում, իսկ Հայաստանում՝ դեղին լրագրող Mon, 18 May 2026 09:15:35 +0400…

58 րոպե ago

ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է

ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է Mon, 18 May 2026 09:00:46…

1 ժամ ago

Ես լինելու եմ բացառապես Հայաստանի շահով առաջնորդվող ղեկավար. Արման Թաթոյանը` Արմավիրում

Ես լինելու եմ բացառապես Հայաստանի շահով առաջնորդվող ղեկավար. Արման Թաթոյանը` Արմավիրում Sun, 17 May 2026…

10 ժամ ago

Փաշինյանականների հրեշավոր ցինիկության շքերթը շարունակվում է

Փաշինյանականների հրեշավոր ցինիկության շքերթը շարունակվում է Sun, 17 May 2026 23:39:18 +0400 Արդեն տևական ժամանակ…

11 ժամ ago