Ճակատագրական սխալ

Ճակատագրական սխալ

Mon, 18 May 2026 13:37:16 +0400


Անհավատալի է, բայց՝ փաստ. հայ ժողովրդի նորօրյա ազգային-ազատագրական պայքարի՝ Արցախյան (Ղարաբաղյան) ազատամարտի ժամանակներից հազիվ 40 տարի անց գտնվել է մի մարդ, ով կասկածի տակ է դնում 1988-ի համահայկական զարթոնքի ու հաղթանակների պանծալի դյուցազներգությունը: Նրա համոզմամբ՝ «Արցախյան շարժումը ճակատագրական սխալ է եղել Հայաստանի համար»։ Եթե նմանօրինակ եզրակացության հանգեր, օրինակ, Ադրբեջանի նախագահը կամ ադրբեջանցի որեւէ այլ բարձրաստիճան պաշտոնյա՝ կարելի էր չզարմանալ: Բայց սույն «հանճարեղ» մտքի հեղինակը ոչ այլ ոք է, քան ՀՀ վարչապետի կարգավիճակում երկու ժամկետ պաշտոնավարած եւ երրորդ ժամկետի համար էլ հայտ ներկայացրած վատահամբավ անձը:

Մայիսի 8-ին պաշտոնապես մեկնարկած նախընտրական քարոզարշավի շրջանակներում իշխանության առաջադրած թեկնածուն, որն այդ օրը Սյունիքում էր, փոխանակ ժողովրդի դատին ներկայացնելու կառավարող քաղաքական ուժի՝ «Քաղպայմանագրի» ծրագրահենքը, ճանապարհային քարտեզը եւ ապագայի տեսլականը, անդրադարձել է սիրած թեմային՝ նախկիններին, որոնք, ըստ նրա, 1988-ից սկսյալ, ժողովրդին տարել են սխալ ուղղությամբ։ Արցախը, Նիկոլ Փաշինյանի դատողությամբ, երբեք չի եղել հայկական տարածք, եւ հայերն անիմաստ կամ, ինչպես բնորոշում է Նիկոլ-Աննա անհասկանալի զույգը, հանուն ոչնչի պայքարել են դրա համար։ Բնականաբար՝ նման պնդումներն արժանահավատ չեն եւ ոչ մի քննադատության չեն դիմանում:

Քաղաքակիրթ աշխարհն ընդունում է, որ Արցախը հայկական տարածք է, պարզապես համարում է այն վիճելի հարց, քանի որ Ադրբեջանը դրա հետ համաձայն չէ։ Հետեւապես՝ հարցը,- սա արդեն հայտնի է բոլորին,- մտավ միջազգային օրակարգ, տեղի ունեցավ հարցի միջազգայնացում, ստեղծվեց Մինսկի խումբ՝ երեք համանախագահով եւ այն 20 տարուց ավելի գործեց հենց այդ սկզբունքով։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, թե Արցախյան շարժումը սխալ էր, ուրեմն սխալ էին ԱՄՆ-ն, Ֆրանսիան, սխալվել էր ողջ Արեւմուտքը, Ռուսաստանի Դաշնությունը, սխալվել էր ողջ Արեւելքը։ Ստացվում է, որ ամբողջ աշխարհը սխալվել է, եւ միայն ենոքավանցի Նիկոլն է ճիշտ։ Սա կատարյալ անհեթեթություն է:

Մինչ Ադրբեջանը դեռեւս 20-րդ դարի 60-70-ական թվականներից իր ծագումնաբանության ու ազգային ինքնության փնտրտուքների մեջ էր, համաշխարհային պատմագիտությունը վաղուց անտի հաստատել էր, որ առնվազն չորս հազարամյակ գոյություն ունեցող Արցախը աշխարհի հնագույն պետական կազմավորումների, քաղաքակրթական օջախների շարքում է եւ հայկական պետականության անբաժանելի մասը: Եթե Փաշինյանը գոնե տարրական մակարդակով տիրապետեր Հայոց պատմությանը, «հալած յուղի» տեղ չէր ընդունի Հայաստանի մասին իր «կիրթ» գործընկերոջ փոխանցած կեղծարարությունները:

Համենայն դեպս՝ այսօր Կոռնիձորում չէր ասի. «Ես պատասխանատու ասում եմ՝ էն որ խոսում են, թե «Ղարաբաղը մերն էր՝ հիմա մերը չի, սո՛ւտ ա դա: Ասում են՝ հող ենք կորցրել… էդ հողը ինչո՞վ ա մերը եղել, մի հատ բացատրեք՝ ինչո՞վ ա մերը եղել: Ընդեղ դպրո՞ց ենք կառուցել, մանկապարտե՞զ ենք կառուցել, գործարա՞ն ենք կառուցել, ընդեղ ապրե՞լ ենք, ինչո՞վ ա մերը… էդ ոչ միայն մերը չի եղել, այլեւ օգտագործվել է նրա համար, որ Հայաստանը էլ մերը չլինի»: Առաջ այդպես հայտարարում էր Շուշիի մասին, թե՝ «Շուշին մի դժբախտ, դժգույն քաղաք է, մեզ պե՞տք է Շուշին»: Հետո Արցախն «աչքի փուշ» դարձավ, երբ 2023-ի սեպտեմբերին մեն-մենակ էր մնացել թշնամու դեմ: Կորցրեցինք ե՛ւ Շուշին, ե՛ւ Արցախը: Հիմա էլ Սյունիք է գնացել, որ ի՞նչ անի…

Կոռնիձորում գանգատվեց նաեւ, որ տասնյակ տարիներ ազատագրված տարածքները 4-5 գեներալի վերահսկողության ներքո են եղել, որոնք պարզապես թալանել են. «Իրենք բանակ չեն ստեղծել, որովհետեւ մտածել են. եթե այդ հողերը պիտի պահեն, ինչու ցորեն ցանեն, թող տներ կառուցեն, դղյակներ սարքեն»,- հայտարարել է Փաշինյանը: Նորի՞ց նախկինները… ավելի ճի՞շտ չէր լինի՝ դատեիք «թալանչի» գեներալներին, քան թե հանիրավի վատաբանեք բանակը, որը մինչեւ 2018-ը ամենամարտունակն էր տարածաշրջանում: Դուք քանդեցիք բանակը՝ կալանելով գեներալ Գրիգորի Խաչատուրովի նման հայրենասեր ու կորովի սպաներին՝ ԶՈՒ առանցքային պաշտոններում նշանակելով ռազմական գործից հեռու, բայց ձեզ հավատարմորեն ծառայող անձանց:

Շատ զարմանալի կլինի, եթե հունիսի 7-ին արժանապատվություն ունեցող որեւէ ընտրող իր քվեն տա 1988-ի Համազգային շարժումը «ճակատագրական սխալ» պիտակող մոլորյալին:

«Հայացք Երեւանից»

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սա օրինակա՞ն է, սա ի՞նչ է

Սա օրինակա՞ն է, սա ի՞նչ է Mon, 18 May 2026 14:30:30 +0400 Դերասանուհի Գայանե Ասլամազյանը…

9 րոպե ago

Կյանքում՝ 14 տարեկանից էս կողմ, չէր եղել, որ չխմեի. Ավինյան

Կյանքում՝ 14 տարեկանից էս կողմ, չէր եղել, որ չխմեի. Ավինյան Mon, 18 May 2026 14:28:03…

12 րոպե ago

Ամոթ է, լռե՛ք, ամոթ է․ Հանգի՛ստ թողեք արցախցիներին

Ամոթ է, լռե՛ք, ամոթ է․ Հանգի՛ստ թողեք արցախցիներին Mon, 18 May 2026 14:22:29 +0400 Ավելի…

17 րոպե ago

Կանանց վրա մի’ հարձակվեք, ձեր ձևերն էլ չի անցնում. արաբկիրցի կինը՝ Փաշինյանին

Կանանց վրա մի’ հարձակվեք, ձեր ձևերն էլ չի անցնում. արաբկիրցի կինը՝ Փաշինյանին Mon, 18 May…

21 րոպե ago

Ավինյանը պարտադրում է ազատե՞լ բժշկուհուն 16 պոլիկլինիկայից

Ավինյանը պարտադրում է ազատե՞լ բժշկուհուն 16 պոլիկլինիկայից Mon, 18 May 2026 14:16:05 +0400 Ավինյանը պարտադրում…

23 րոպե ago

Ում հետ է նշել Մխիթարյանը հաղթանակները

Ում հետ է նշել Մխիթարյանը հաղթանակները Mon, 18 May 2026 14:15:44 +0400 Երեկ Միլանի «Ինտերը»…

24 րոպե ago