Երբ հասկացա, որ ինքն է պաստառը պոկել` զանգահարեցի ոստիկանություն

Երբ հասկացա, որ ինքն է պաստառը պոկել` զանգահարեցի ոստիկանություն

Mon, 18 May 2026 16:15:17 +0400


Մայիսի 16-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ առողջապահության նախարարության «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում։ Ժամը 18:10-ի սահմաններում նշված կենտրոնի 1-ին հարկի 7-րդ բաժանմունքի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու կախված դի։ Ինքնասպան եղածը Արմեն Հովհաննիսյանն էր, որը ձերբակալվել էր ՔՊ-ի նախընտրական պաստառը պոկելու համար, ինչի կապակցությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ-ից հայտնել են, որ․ «Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)»։ Այսինքն՝ նախընտրական պաստառ պոկելը որակվել է որպես նախընտրական քարոզչությանը խոչընդոտում, որի համար քաղաքացին ձերբակալվել և ներկայացվել է Քննչական կոմիտե։ Չնայած պաստառ պոկելն ամենաշատը վարչական պատասխանատվություն` տուգանք է նախատեսում:

Մեր տեղեկություններով` ինքնասպանություն գործած տղամարդը Արարատի մարզի Նշավան գյուղից է: Գյուղացիներից «Հրապարակին» պատմեցին, որ ՔՊ-ական համայնքապետ Գարուշ Հովհաննիսյանն է դիմել իրավապահներին, որպեսզի «հանցագործին» պատժեն, նրան տեղափոխել են ոստիկանության բաժին, ապա «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, որտեղ էլ նա ինքնասպան է եղել: «Հրապարակը» զրուցել է համայնքի ղեկավար Գարուշ Հովհաննիսյանի հետ:

– Ձեր գյուղից Արմեն Հովհաննիսյանն է ինքնասպան եղել: Նրան ոստիկանները տարել էին բաժին ՔՊ-ի պաստառը պոկելու համար: Տեղյա՞կ եք, թե ինչ է կատարվել, որտե՞ղ է դեպքը տեղի ունեցել:

– Դեպքը տեղի է ունեցել մեր գյուղում, Արմենը պաստառ էր պոկել:

– Իսկ ո՞վ է բողոք ներկայացրել, գյուղացիներն ասում են, որ Դուք եք բողոքել:

– Այո, ես եմ զանգահարել ոստիկանություն: Նա հոգեբուժարանում գրանցված հիվանդ է եղել` 2020 թվականից: Ինչ-որ այդ ժամանակ նոր է եկած եղել, սրացումներ և այլն: Հետո երբ հասկացա, որ ինքն է պաստառը պոկել, ես զանգահարեցի ոստիկանություն, մնացած հարցերն արդեն իրավապահների տիրույթում է: Անցել է երկու օր, նոր լսել ենք այդ վատ լուրը: Կարող եք գալ, տեղում բնակիչներից հարցնել:

– Նա քանի՞ տարեկան էր, ունե՞ր ընտանիք:

– 1971 թիվ էր: Ընտանիք չուներ: Եղբայր ունի, եղբայրն էլ կողքի գյուղում` Մխչյանում է ապրում: Իրենք Արցախից էին վերադարձել: Մեր գյուղից էին, բայց 90-ականներից Արցախում էին ապրում, 2020 թվականից եկել էին հետ ու հենց այդ ժամանակներից էլ հոգեբուժարանում հաշվառված է եղել:

– Իսկ ի՞նչն է դրդել ինքնասպանության:

– Ես չգիտեմ, ինչ իմանամ ինչն ա հասցրել: Էդ հարցերին պիտի համապատասխան մարմինները պատասխանեն, ես ի՞նչ իմանամ:

– Պաստառ պոկելը կարող է առավելագույնը վարչական տուգանքով պատժվել, դրա մեջ ի՞նչ հանցանք կար, որ իրավապահներին եք դիմել:

– Մի անգամ էլ իր բարեկամներից մեկին չէր ենթարկվում, դիմել էին ոստիկանություն, տարել էին հոգեբուժարան, բայց տարան 21 օր պահեցին, էլի ուղարկեցին տուն: Ոնց հասկանում եմ, տանում են, դեղեր են տալիս, որ սրացումներ չլինեն, բայց գալիս է, ու չի խմում: Հարևաններին էր նեղություն տալիս:

– Ի՞նչ էր անում, որ նեղություն էր տալիս:

– Օրինակ` իրիկունվա ժամերին դռներին է խփում, հարևաններից մեկը ասում էր` լավ ա երեխեքը տանը չէին լինում: Վախենում էին բոլորը: Հետո որ ժողովուրդը լսեցին մահվան լուրը, ամեն մեկը սկսեց պատմել, թե ինչեր է տեղի ունեցել:

– Բայց ինչո՞ւ հենց պաստառ պոկելու համար եք դիմել իրավապահներին, եթե ուներ հոգեկան խնդիրներ և վտանգ էր ներկայացնում գյուղացիների համար, ինչո՞ւ այդ ժամանակ հոգեբուժարան չէիք դիմում: Ըստ էության, ՔՊ-ի պաստառը պոկելը ծանր էր տարել ու ոստիկանություն կանչել:

– Առավոտյան իմացա` էդ օրը, իմացա սրացումներ են մոտը, զանգեցի ոստիկաններին: Անցած տարի էլ զանգել էի, ասեցի` դեմն առեց: էսօր դաժե համագյուղացիք պատմում են, որ ինադու հենց տեսնում էր ավտո ա գալիս, գնում էր ճանապարհը անցնի, որ մի բան լինի: Մարդիկ նոր են ասում էդ մասին:

– Ձեր խիղճը չի՞ տանջում, որ Ձեր պատճառով մարդ է մահացել, այն էլ` արցախցի, տուն-տեղ կորցրած:

– Անկախ ամեն ինչից, իհարկե….

– Պաստառ պոկելը հանցանք չէ, բոլոր երկրներում էլ պաստառ պոկում են, մեզ մոտ ավելի հաճախ ընդդիմության պաստառներն են պոկում, այլ երկրներում ավելի վատ բաներ են անում, բայց ոչ մեկին չեն տանում դրա համար ոստիկանություն:

– Դե եկեք մնացած հարցերով ես չմեկնաբանեմ, ես իմ մասով լրիվ պատասխանեցի:

– Դուք ՔՊ-ական եք` դրա համար եք այդքան ծանր տարել մի թղթի կտոր պոկելը:

– Ես այլևս չեմ կարող խոսել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում

Ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում Tue, 28 Jul 2026 23:45:19 +0400 Ընթացիկ տարվա…

2 ժամ ago

Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում

Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում Tue, 28 Jul 2026 23:41:06 +0400 Ռուբեն Ռուբինյանը դեռևս ԱԺ…

2 ժամ ago

Օրվա կարևորագույն նորությունները

Օրվա կարևորագույն նորությունները Tue, 28 Jul 2026 23:27:55 +0400 Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը՝ օրվա կարևորագույն նորությունը Հայաստանյան…

3 ժամ ago

41-ամյա տղամարդը ձերբակալվել է

41-ամյա տղամարդը ձերբակալվել է Tue, 28 Jul 2026 23:20:03 +0400 Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության…

3 ժամ ago

Իրանը կարող է ժամերի ընթացքում հարվածել Ուկրաինային․ աղբյուրներ

Իրանը կարող է ժամերի ընթացքում հարվածել Ուկրաինային․ աղբյուրներ Tue, 28 Jul 2026 23:15:21 +0400 Ուկրաինական…

3 ժամ ago

Մ-17 ԱԱ․ Հայաստանն արդեն առաջին մեդալն է նվաճել Բաքվում

Մ-17 ԱԱ․ Հայաստանն արդեն առաջին մեդալն է նվաճել Բաքվում Tue, 28 Jul 2026 23:00:03 +0400…

3 ժամ ago