Սա քաղաքական սովորական տեխնոլոգիա չէ

Սա քաղաքական սովորական տեխնոլոգիա չէ

Tue, 19 May 2026 13:40:01 +0400


«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանը քննադատությամբ է անդրադարձել ներքաղաքական վերջին զարգացումներին՝ մասնավորապես հասարակության մեջ տարածվող բաժանարար խոսույթին։

Նրա խոսքով՝ «հայաստանցի-ղարաբաղցի» բաժանարար և թշնամական դիսկուրսի վերադարձը ներքաղաքական օրակարգ խիստ վտանգավոր է և անպատասխանատու քայլ, որը, ըստ նրա, ուժեղացվում է գործող իշխանության և երկրի ղեկավարի կողմից։

Խաչատրյանը նշում է, որ եթե ոմանք կարծում են, թե նախընտրական լարված փուլում նման օրակարգի առաջ մղումը պարզապես ժամանակավոր քաղաքական տեխնոլոգիա է, ապա նրանք խորապես սխալվում են։ Նրա գնահատմամբ՝ հասարակության բևեռացումը, մարդկանց արհեստական խմբերի բաժանումը և ներքին թշնամանքի սերմանումը կարող են երկարաժամկետ և ծանր հետևանքներ ունենալ երկրի համար։

Նա նաև պնդում է, որ նման գործելաոճը կարող է բնորոշ լինել այնպիսի քաղաքական մոտեցման, որը հեռու է ազգային արժեքներից ու պետական մտածողությունից, և որի միակ նպատակը իշխանության պահպանումն է՝ անգամ պետականության վնասի հաշվին։

«Սեփական ժողովրդին պառակտող նման գործելաոճ կարող է որդեգրել միայն ազգային արժեքներից ու հայրենիքի գաղափարից լիովին օտարված, պետության ու պետականության տրամաբանությունից բացարձակապես ոչինչ չհասկացող և ամենուր միայն ավերածություններ սփռող քոչվոր ցեղի հոգեբանություն ունեցողը, որի միակ նպատակը սեփական իշխանությունը պահելն է՝ պետականության փլատակների գնով»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տաշիրցին պատշգամբից գոռաց՝ «Ուժեղ Հայաստան». Փաշինյանը հակադարձեց

Տաշիրցին պատշգամբից գոռաց՝ «Ուժեղ Հայաստան». Փաշինյանը հակադարձեց Tue, 19 May 2026 16:40:15 +0400 Latest news…

8 րոպե ago

Արման Թաթոյանը ԵՄ դեսպանին նոր հաղորդում կներկայացնի՝ ԱԺ ընտություններին ադրբեջանական նոր միջամտության մասին

Արման Թաթոյանը ԵՄ դեսպանին նոր հաղորդում կներկայացնի՝ ԱԺ ընտություններին ադրբեջանական նոր միջամտության մասին Tue, 19…

12 րոպե ago

Փակուղի է, քանի որ Զելենսկին տարածքային զիջումների չի գնում․ Պենտագոն

Փակուղի է, քանի որ Զելենսկին տարածքային զիջումների չի գնում․ Պենտագոն Tue, 19 May 2026 16:30:47…

17 րոպե ago

Ինչպիսի՞ ղեկավար է մեզ պետք

Ինչպիսի՞ ղեկավար է մեզ պետք Tue, 19 May 2026 16:30:30 +0400 Latest news from Secure…

17 րոպե ago

Մենք չէինք ուզում, բայց ի՞նչ կարող էինք անել` ժողովուրդը որոշեց

Մենք չէինք ուզում, բայց ի՞նչ կարող էինք անել` ժողովուրդը որոշեց Tue, 19 May 2026 16:15:46…

32 րոպե ago

Մոսկվան դեռ ուղիղ առճակատման չի գնա Երեւանի հետ

Մոսկվան դեռ ուղիղ առճակատման չի գնա Երեւանի հետ Tue, 19 May 2026 16:08:51 +0400 Stratfor…

39 րոպե ago