Փաշինյանի «խաղերը» Մոսկվայում չեն անցնում․ ի՞նչ են զգուշացրել ՌԴ ԱԳՆ-ում

Փաշինյանի «խաղերը» Մոսկվայում չեն անցնում․ ի՞նչ են զգուշացրել ՌԴ ԱԳՆ-ում

Thu, 21 May 2026 09:30:42 +0400


Մոսկվան չի կարող ընդունել պաշտոնական Երևանի կողմից ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում որդեգրած գիծը, ըստ որի՝ անդամակցությունը պահպանում են, քանի դեռ չի հաջողվել անդամակցել Եվրամիությանը։

ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Իհարկե, Մոսկվայում չեն կարող ընդունել այն գիծը, որն այսօր վարում է Հայաստանի ղեկավարությունը, որ նա կպահպանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն այնքան ժամանակ, քանի դեռ, այսպես ասած, չի անցել Եվրոպական միության անդամակցությանը: Նման մոտեցումները մեզ չեն կարող բավարարել. դրանք բացարձակապես անընդունելի են»,- ընդգծել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման վերաբերյալ փաստաթղթերը մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականը։ Դրանցում հստակ նշված է, որ Հայաստանը, ինչպես միության մյուս անդամները, պարտավոր է պահպանել պայմանագրի դրույթները և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել, խոչընդոտել կամ սպառնալ եվրասիական տնտեսական ինտեգրացիային։ «Միաժամանակ երկու միության անդամ լինելը, ըստ կարգի, անհնար է։ Ինչպես ասում են՝ Հայաստանը չի կարող միաժամանակ երկու հարսանիքների ժամանակ պարել»,- հավելել է Գալուզինը։

ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը միայն պոպուլիստական կարգախոս է, որն օգտագործում են Բրյուսելում, նույն մեթոդները կիրառվում էին և Ուկրաինայի, և Մոլդովայի նկատմամբ, իսկ այսօր կիրառվում են Հայաստանի նկատմամբ, նկատել է բարձրաստիճան դիվանագետը։

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ապրիլի 1-ին կայացած բանակցությունների ժամանակ նշել է, որ Եվրամիության և ԵԱՏՄ-ի հետ մաքսային միությունում գտնվելն ըստ սահմանման անհնար է: Ավելի ուշ՝ մայիսի 9-ին, նա առաջարկել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հերթական գագաթնաժողովում քննարկել ԵՄ-ի շուրջ Հայաստանի ծրագրերի հարցը: Նա նաև ակնարկել էր, որ Երևանը պետք է հնարավորինս արագ կողմնորոշվի և նույնիսկ ԵԱՏՄ-ԵՄ ընտրության հարցով հարցով հանրաքվե անցկացնի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել

Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել Fri, 23 Oct 2026 17:18:14 +0400 Լաս Վեգասում…

11 րոպե ago

Երբ կեղծը չի տարբերվում իրականից

Երբ կեղծը չի տարբերվում իրականից Fri, 23 Oct 2026 17:15:46 +0400 Արհեստական բանականության զարգացումը նոր…

13 րոպե ago

Իրենք փորձելու են շատ մարդկանց կալանավորել, մեկուսացնել․ այդպես չեն համոզելու մեզ

Իրենք փորձելու են շատ մարդկանց կալանավորել, մեկուսացնել․ այդպես չեն համոզելու մեզ Fri, 23 Oct 2026…

21 րոպե ago

Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան

Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան…

23 րոպե ago

Ովքեր են Հայաստանի ներկայացուցիչները երգի ամենահեղինակավոր մրցույթներից մեկում

Ովքեր են Հայաստանի ներկայացուցիչները երգի ամենահեղինակավոր մրցույթներից մեկում Fri, 23 Oct 2026 17:00:28 +0400 Հոկտեմբերի…

29 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց սեփական երկրի քաղաքացիներին ձեռ առնելու մաստեր-կլաս․ Լևոն Զուրաբյան

Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց սեփական երկրի քաղաքացիներին ձեռ առնելու մաստեր-կլաս․ Լևոն Զուրաբյան Fri, 23 Oct…

34 րոպե ago