«Հրապարակ»․ 7 օր է անցել Թաթոյանի կողմից ձայնագրության հրապարակումից

«Հրապարակ»․ 7 օր է անցել Թաթոյանի կողմից ձայնագրության հրապարակումից

Fri, 22 May 2026 09:45:14 +0400


«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Վարազդատ Հարությունյանն է։

– Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ ԲՀԿ-ի նախընտրական ցուցակի 2-րդ համարի` Անդրանիկ Թեւանյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվելու՝ պետական դավաճանության հոդվածով։ Երկրի վարչապետը, այն էլ՝ արձակուրդում, բացահայտ հրահանգներ է իջեցնում իրավապահներին։ Ի՞նչ է սա։

– Անկախ այն բանից, որ ես ծանոթ չեմ այդ գործի մանրամասներին, երկրի ղեկավարն իրավունք չունի քրեական հետապնդումներ հարուցողներին նման կերպ ուղղորդելու, ավելին՝ գործադիր մարմնի ղեկավարի կողմից հրապարակային ձեւով նման հայտարարություններ անելը, նման պնդումներով հանդես գալը կանխորոշում է քրեական հետապնդում իրականացնողների վարքը, ինչպես նաեւ՝ դատարանների վարքը` տվյալ գործի փաստական հանգամանքներին գնահատականներ տալուն։ Երբ երկրի ղեկավարը նման պնդումներով է հանդես գալիս, սպառնում է բացահայտ, դա թաքնված, իսկ ավելի ճիշտ՝ հենց բացահայտ ուղղորդում է իրավապահ մարմիններին։ Այս ամենը, միանշանակ, ապօրինի է եւ ընդունելի չէ իրավական պետության գոյության պայմաններում։ Այն հակասում է ժողովրդավարության բոլոր սկզբունքներին։ Նման պարագայում չի կարող լինել արդար դատաքննություն, ինչն ուղղակիորեն հակասում է ժողովրդավար պետության սկզբունքներին։

– Թեպետ մեզանում դատաիրավական համակարգը երբեք էլ չի փայլել անաչառությամբ, սակայն այժմ առավել, քան երբեւէ, մարդիկ չեն վստահում իրավապահներին, եւ անգամ նրանք, ովքեր բացահայտորեն ենթարկվում են բռնության իշխանությունների կողմից, անիմաստ են համարում դատարան դիմելը, որովհետեւ չկա վստահություն համակարգի հանդեպ։ Ինչո՞ւ։

– Մարդիկ տեսնում են, որ չկա արդար դատական համակարգ եւ չկա քրեական հետապնդում իրականացնող մարմինների բավարար անկախություն։ Փաշինյանը հայտարարություն է անում, դրանից քիչ անց դատախազությունը նույն գործի շրջանակներում հաղորդագրություն է տարածում։ Նյութապես քաղաքացիներին շահագրգռելու մասով էլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին հետապնդում են ամենաբիրտ ձեւով, կիրառում են ամենախիստ միջոցները, բայց արդեն յոթերորդ օրն է՝ Արման Թաթոյանը համանման մի ձայնագրություն է հրապարակել՝ Արմավիրի մարզի հայտնի դասախոսի մասնակցությամբ, սակայն մինչ այս պահը որեւէ վարույթ չի նախաձեռնվել, ոչ էլ, բնականաբար, ինչ-որ անձի դեմ մեղադրանք կա, խափանման միջոցի մասին խոսելն էլ անիմաստ է։ Նման խտրական արդարադատության պարագայում մարդիկ ի՞նչ ակնկալիք կարող են ունենալ իրավական համակարգից։

– Նիկոլ Փաշինյանը սիրում է պետական դավաճանների բացահայտել, ով իրենց դեմ խոսում է, պարզվում է՝ պետական դավաճան է։ Ըստ օրենքի՝ անձի ո՞ր արարքը կամ արարքները կարող են համարվել պետական դավաճանություն։

– Օրինակ՝ թշնամու կողմն անցնելը կարող է համարվել պետական դավաճանություն, այլ պետության օգտին եւ ի վնաս Հայաստանի Հանրապետության գործողություններ կատարելը։ Բավականին լուրջ հանցակազմ է սա եւ շատ կոնկրետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բազմամիլիոն երթ Թեհրանում՝ Խամենեիի և նրա հարազատների աճյուններով

Բազմամիլիոն երթ Թեհրանում՝ Խամենեիի և նրա հարազատների աճյուններով Mon, 06 Jul 2026 12:00:23 +0400 Թեհրանում…

10 րոպե ago

Ինչ սպասել փողոցից

Ինչ սպասել փողոցից Mon, 06 Jul 2026 11:36:58 +0400 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը լրագրողների հետ զրույցում…

34 րոպե ago

Վարչարարական տեռոր է պետք

Վարչարարական տեռոր է պետք Mon, 06 Jul 2026 11:34:41 +0400 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել…

36 րոպե ago

Սպասել են ՍԴ որոշմանը,նոր սկսել այս ամենը

Սպասել են ՍԴ որոշմանը,նոր սկսել այս ամենը Mon, 06 Jul 2026 11:31:27 +0400 ԲՀԿ խոսնակ…

39 րոպե ago

Կրկին զոհեր և վիրավորներ․ Կիևը սարսափելի գիշերը

Կրկին զոհեր և վիրավորներ․ Կիևը սարսափելի գիշերը Mon, 06 Jul 2026 11:30:44 +0400 Ռուսական բանակն…

40 րոպե ago

Տնտեսությունն ընդդեմ քաղաքականության

Տնտեսությունն ընդդեմ քաղաքականության Mon, 06 Jul 2026 11:29:56 +0400 Տնտեսությունն ընդդեմ քաղաքականության Ինչպես և կանխատեսվում…

41 րոպե ago