Լֆիկի «Երեւան սիթին» օրենք է խախտում․ լուսանկար

Լֆիկի «Երեւան սիթին» օրենք է խախտում․ լուսանկար

Fri, 22 May 2026 16:45:18 +0400


Հայաստանում գործող հակածխախոտային օրենսդրությունը հստակ սահմանում է, որ խանութներում արգելվում է ծխախոտային արտադրատեսակների բաց կամ տեսանելի ցուցադրությունը։ Սիգարետի ստենդները պետք է լինեն ամբողջությամբ փակ՝ մգեցված ապակով կամ շերտավարագույրով, իսկ արտադրանքը՝ սպառողի համար անտեսանելի։

Սակայն մեր թղթակիցը նկատել է, որ ՔՊ-ի հետ սերտաճած օլիգարխ Սամվել Ալեքսանյանին` Լֆիկին պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկում համապատասխան ստենդը բաց է եղել․ աշխատակիցները չեն պահպանել օրենքի պահանջը և ծխախոտային արտադրատեսակները տեսանելի են եղել գնորդների համար։

Ստացվում է, որ շարքային տնտեսվարողների նկատմամբ խիստ վերահսկողություն իրականացնող պետական մարմինները խոշոր և իշխանություններին մոտ կանգնած բիզնեսների դեպքում հաճախ «չեն նկատում» նույն խախտումները։ Եթե օրենքը գործում է, ապա այն պետք է գործի բոլորի համար՝ անկախ սեփականատիրոջ քաղաքական կապերից կամ տնտեսական ազդեցությունից։ Հակառակ դեպքում հակածխախոտային քաղաքականությունը վերածվում է ընտրովի արդարադատության և ձևականության։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am
Tags: օրենք

Recent Posts

«Հրապարակ». Եթե խրամատ՝ ապա միայն պատերազմի դաշտում

«Հրապարակ». Եթե խրամատ՝ ապա միայն պատերազմի դաշտում Thu, 06 Aug 2026 08:45:50 +0400 Վանաձորի նախկին…

16 րոպե ago

«Հրապարակ». Իրավունք չունեն իրենց վիրավորվածությունը ցույց տալ

«Հրապարակ». Իրավունք չունեն իրենց վիրավորվածությունը ցույց տալ Thu, 06 Aug 2026 08:10:36 +0400 Չնայած Նիկոլ…

52 րոպե ago

«Հրապարակ». Մեղրին կարեւոր է` չի կարելի «պռավալ տալ»

«Հրապարակ». Մեղրին կարեւոր է` չի կարելի «պռավալ տալ» Thu, 06 Aug 2026 08:05:04 +0400 Իշխանությունն…

57 րոպե ago

«Հրապարակ». ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից

«Հրապարակ». ՔՊ հնաբնակները խիստ հիասթափված են նորերից Thu, 06 Aug 2026 08:00:30 +0400 Խորհրդարանում նախօրեին…

1 ժամ ago

100 հազար ոստիկանի անձնական տվյալ է հայտնվել համացանցում

100 հազար ոստիկանի անձնական տվյալ է հայտնվել համացանցում Thu, 06 Aug 2026 01:30:20 +0400 Հաքերները…

8 ժամ ago

Սահակաշվիլին դժգոհել է բանտային պայմաններից․ ինչ է նա գրել

Սահակաշվիլին դժգոհել է բանտային պայմաններից․ ինչ է նա գրել Thu, 06 Aug 2026 00:30:54 +0400…

9 ժամ ago