Լֆիկի «Երեւան սիթին» օրենք է խախտում․ լուսանկար

Լֆիկի «Երեւան սիթին» օրենք է խախտում․ լուսանկար

Fri, 22 May 2026 16:45:18 +0400


Հայաստանում գործող հակածխախոտային օրենսդրությունը հստակ սահմանում է, որ խանութներում արգելվում է ծխախոտային արտադրատեսակների բաց կամ տեսանելի ցուցադրությունը։ Սիգարետի ստենդները պետք է լինեն ամբողջությամբ փակ՝ մգեցված ապակով կամ շերտավարագույրով, իսկ արտադրանքը՝ սպառողի համար անտեսանելի։

Սակայն մեր թղթակիցը նկատել է, որ ՔՊ-ի հետ սերտաճած օլիգարխ Սամվել Ալեքսանյանին` Լֆիկին պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկում համապատասխան ստենդը բաց է եղել․ աշխատակիցները չեն պահպանել օրենքի պահանջը և ծխախոտային արտադրատեսակները տեսանելի են եղել գնորդների համար։

Ստացվում է, որ շարքային տնտեսվարողների նկատմամբ խիստ վերահսկողություն իրականացնող պետական մարմինները խոշոր և իշխանություններին մոտ կանգնած բիզնեսների դեպքում հաճախ «չեն նկատում» նույն խախտումները։ Եթե օրենքը գործում է, ապա այն պետք է գործի բոլորի համար՝ անկախ սեփականատիրոջ քաղաքական կապերից կամ տնտեսական ազդեցությունից։ Հակառակ դեպքում հակածխախոտային քաղաքականությունը վերածվում է ընտրովի արդարադատության և ձևականության։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչո՞ւ Պուտինը ցեղասպանության ժխտումը քրեականացրեց և որքանով է դա վերաբերում հայերին

Ինչո՞ւ Պուտինը ցեղասպանության ժխտումը քրեականացրեց և որքանով է դա վերաբերում հայերին Sat, 11 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով