Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Սասունի սիրտը կփորձեն շահել

«Հրապարակ»․ Սասունի սիրտը կփորձեն շահել

Fri, 07 Aug 2026 08:05:21 +0400


Ահարոն Սահակյանի՝ խորհրդարան գործուղվելուց հետո Կոտայքի մարզպետի պաշտոնը շարունակում է թափուր մնալ։ Իշխանությունները հարմար թեկնածու չեն գտնում։ Գրել էինք, որ հնարավոր է Կոտայքից պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը նշանակվի մարզպետի պաշտոնում, որը Սասուն Միքայելյանի ընկերոջ դուստրն է, բայց հետո «ճամբարափոխ» է եղել եւ անցել Ռոմանոս Պետրոսյանի կողմը։

Սակայն երեկ մարզպետարանի մեր աղբյուրներն ասացին, որ Սասուն Միքայելյանի փոխմարզպետ փեսան՝ Վասակ Վարդանյանն արդեն մարզպետական տրամադրությունների մեջ է` շրջում է նախկին մարզպետին սպասարկող ծառայողական մեքենայով, աջուձախ հայտարարում, որ իրեն են մարզպետ նշանակելու, ինչն իշխանական մեր աղբյուրները չբացառեցին:

Դրանով կփորձեն շահել Սասունի սիրտը, որին նեղացրել են ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ չընտրելով: Բացի այդ, հոկտեմբերին Հրազդանում ՏԻՄ ընտրություններ են սպասվում, ՔՊ-ն կրկին Սասուն Միքայելյանի որդուն է առաջադրելու, որդին` թեկնածու, փեսան՝ մարզպետ կոնֆիգուրացիան կարող է ապահովել Հրազդանում Սեւակ Միքայելյանի, ըստ այդմ` ՔՊ-ի հաղթանակը: Մանավանդ որ խորհրդարանական ընտրություններում Սամվել Կարապետյանի ղեկավարած ուժը Միքայելյանի հայրենի Վանատուրում անգամ բավականին ձայներ էր հավաքել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է

«Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է Sat, 26 Sep 2026 08:15:00 +0400 Աբովյանի համայնքապետարանում երեկ …