«Հրապարակ»․ Բա Վարդեւանյանի քվեարկությո՞ւնը

«Հրապարակ»․ Բա Վարդեւանյանի քվեարկությո՞ւնը

Fri, 07 Aug 2026 08:10:44 +0400


«Ուժեղ Հայաստան» խմբակցության որոշումը երեկ բուռն խոսակցությունների առիթ էր դարձել իշխող թիմում։ Օրվա երկրորդ կեսին խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ այսօր խորհրդարանում չեն լինի, ժամը չորսին կլինեն Վեհափառի դատական նիստին:

«Վաղը մենք Ազգային ժողովում չենք լինի: Մենք կլինենք Վաղարշապատում, որպեսզի բոլորը տեսնեն, որ խաղը մեր կրոնական զգացմունքների հետ ունենալու է հետեւանքներ: Վաղը, ժամը 4-ին լինելու ենք Էջմիածնի դատարանի դիմաց»,- ընդգծեց նա: Հարցին՝ օրվա առաջին կեսին ե՞ւս չեն լինի ԱԺ-ում, նա պատասխանեց. «Առաջին կեսին… որոշումը կկայացնենք, մեր քայլը՝ ժամը 4-ին կլինենք այնտեղ»:

Բանն այն է, որ այսօր տեղի է ունենալու ԱԺ երրորդ փոխխոսնակի պաշտոնում ՈՒՀ ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանի ընտրությունը։ Հարցին՝ եթե գաղտնի քվեարկությունը լինի ժամը 4-ից հետո, չե՞ն մասնակցի, Կարապետյանն արձագանքեց. «Կա առաջնահերթություն, մեր կրոնական պարտքն առաջնահերթ է մեր քաղաքական յուրաքանչյուր պրոցեսի հանդեպ»: Նարեկ Կարապետյանի այդ հայտարարությունը երեկ տարաբնույթ խոսակցությունների տեղիք է տվել իշխող թիմում, ոմանց կողմից առաջարկներ են հնչել՝ միտումնավոր նիստն այնքան ձգել, որ քվեարկությունը համընկնի հենց այն ժամին, երբ «ուժեղները» խորհրդարանում չեն լինի։ Խնդիրն այն է, որ ԱԺ կանոնակարգը թույլ չի տալիս տեղափոխել քվեարկության ժամը, հարցի քննարկումն ավարտելուց հետո պարտավոր են քվեարկել եւ նոր միայն անցնել օրակարգի հաջորդ հարցերին։ Միակ հույսն այն է, որ երեկ ՔՊ դռնփակ նիստում ղեկավարությունը դժգոհություն է հայտնել ելույթների առատությունից եւ բովանդակային ծանծաղությունից, ու ՔՊ-ական պատգամավորներին հասկացրել են, որ ասելիք ունենալու դեպքում ելույթներ ունենան, եւ հնարավոր է՝ շատերը հանեն իրենց ելույթները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ Մելիքյան

ՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ Մելիքյան Sat, 04 Jul 2026 21:45:05 +0400 Իրավապաշտպան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով