Եթե այսօր կա մեկը, որ պետք է բացատրի, թե ինչու չի զոհվել, դա Փաշինյանն  է

Եթե այսօր կա մեկը, որ պետք է բացատրի, թե ինչու չի զոհվել, դա Փաշինյանն  է

Fri, 22 May 2026 17:45:09 +0400


Փաշինյանն իր արտահայտած մտքերը, հայտարարությունները հանրության առաջ նետելուց առաջ գոնե մեկ անգամ աչքի՞ է անցկացնում։ Չի՞ նկատում, թե տրամաբանության հետ ինչ ահավոր հակասություններ է ստեղծում, ու արդյունքում նույն հարցերը վերադառնում են հենց իրեն։ Վերցնենք թեկուզ այս հայտարարությունը։ Ասուլիսի ժամանակ ասում է․ «Ես հայ ժողովրդին չեմ հարցրել, թե ինչու չեք զոհվել, այլ՝ Ղարաբաղի քաղաքական փսևդոէլիտային է հարցս ուղղված»։ Հետո շարունակում է նույն տրամաբանությամբ․ «Սամվել Շահրամանյանից սկսած բոլորը պատասխան են տալու զինվորին մենակ թողնելու համար։ Նրանք, ովքեր իրենց անվանում են Ղարաբաղի խորհրդարանի անդամ կամ չգիտեմ՝ ինչ սեկտորի ներկայացուցիչ։ Այդ մարդիկ մի անգամ գնացե՞լ են սահման, կրակե՞լ են։ Երբ ասում եմ «փախածներ», նկատի ունեմ Ղարաբաղի պսևդոէլիտային և հանրային պսևդոէլիտային»։

Չշարունակեմ նրա հերթական «փայլատակումները»։ Միայն հիշեցնեմ՝ Շահրամանյանը նախագահի պաշտոնում ընդամենը մի քանի օր էր եղել։ Բայց խնդիրը նույնիսկ դա չէ։ Խնդիրն այն է, որ նույն հարցերը հասարակությունը լիովին իրավունք ունի ուղղելու հենց Փաշինյանին։ Եթե նա այսօր մեղադրում է ուրիշներին «զինվորին մենակ թողնելու» մեջ, ապա առաջին հերթին պետք է պատասխանի՝ իսկ ինքը ինչո՞ւ զինվորին մենակ թողեց։ Ինչո՞ւ գերագույն հրամանատար եղած մարդը պատերազմի ամենածանր օրերին չկար առաջնագծում, ինչո՞ւ չէր կռվում զինվորի կողքին։ Մի անգամ ինքն անձամբ կրակե՞լ է։ Մի անգամ ինքն անձամբ կանգնե՞լ է այն խրամատում, որտեղից այսօր բարոյականության դասեր է տալիս։

Երբ նա հարցնում է՝ «ինչո՞ւ չեք զոհվել», չի՞ հասկանում, որ նույն հարցը կարող են տալ իրեն։ Որովհետև հենց ինքն էր երկրի ղեկավարը, հենց ինքն էր գերագույն հրամանատարը, հենց իր որոշումների հետևանքներն էին վճարում հազարավոր տղաներ իրենց կյանքով։ Եվ եթե այսօր ինչ-որ մեկը պետք է բացատրի, թե ինչու է զինվորը մնացել մենակ, ինչու ինքը չի զոհվել, ապա առաջին հերթին դա պետք է անի Նիկոլ Փաշինյանը։ Որովհետև իր տրամաբանությամբ Արցախի կորստի համար պատասխանատու է «պսևդոէլիտան»։ Իսկ գերագույն հրամանատարը, որը երաշխավորն էր Արցախի անվտանգության, «պսևդոէլիտայի» մեջ չի՞ մտնում։ Թե՞ նա պատասխանատու է միայն Հայաստանի սուվերեն տարածքների կորստի համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի հետ հակամարտության կարգավորման իր տարբերակն ունի

Իրանի հետ հակամարտության կարգավորման իր տարբերակն ունի Fri, 04 Sep 2026 18:30:57 +0400 Միացյալ Նահանգները…

14 րոպե ago

Գուցե վիճեք ձեզ ընտրել են, թե չէ, բայց Ալիևին հաստատ չի ընտրել

Գուցե վիճեք ձեզ ընտրել են, թե չէ, բայց Ալիևին հաստատ չի ընտրել Fri, 04 Sep…

18 րոպե ago

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել է

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տեխնիկապես վերազինվել է Fri, 04 Sep 2026 18:25:08 +0400 Ստեփան Գիշյան բարեգործական…

20 րոպե ago

Փաշինյանի գժությունները հանդուրժելը դյուրին գործ չէ

Փաշինյանի գժությունները հանդուրժելը դյուրին գործ չէ Fri, 04 Sep 2026 18:15:37 +0400 Ռուսաստանում Հայաստանի դեսպան…

30 րոպե ago

Բանակում COVID-ի դեմ պատվաստումներից մահացությունները դեպքերն են քննումը

Բանակում COVID-ի դեմ պատվաստումներից մահացությունները դեպքերն են քննումը Fri, 04 Sep 2026 18:00:17 +0400 Միացյալ…

45 րոպե ago

Վերահաստատման ու չսխալման 2,5 ամիսներ․ Ալեն Ղևոնդյան

Վերահաստատման ու չսխալման 2,5 ամիսներ․ Ալեն Ղևոնդյան Fri, 04 Sep 2026 17:45:45 +0400 «Շատ հետաքրքիր…

59 րոպե ago