«Հրապարակ»․ Փաշինյանն անցել է Պլան Բ-ի իրականացմանը

«Հրապարակ»․ Փաշինյանն անցել է Պլան Բ-ի իրականացմանը

Sat, 23 May 2026 08:45:09 +0400


Հունիսի 7-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավում «մարտեր առանց կանոնների» ժանրով առաջնորդվող Նիկոլ Փաշինյանի վարքը, ինչպես արդեն գրել էինք, անհանգստացնում է նաեւ յուրայիններին։ ՔՊ-ում մեծ թվով մարդիկ կարծում են, որ իրենց առաջնորդի անհավասարակշիռ պահվածքը, հատկապես քաղաքացիների վրա մատ թափ տալը, վիրավորելն ու սպառնալն իրենց ոչ թե առավելություն են բերելու, այլ՝ վարկանիշի կորուստ։
Սակայն, ինչպես մեր աղբյուրն է նշում, Փաշինյանի հաշվարկը բոլորովին էլ այն չէ, որ քարոզարշավի ընթացքում կարող է վարկանիշ բարձրացնել, հանրային կարծիք փոխել՝ հօգուտ իրեն, նա վաղուց է հասկացել, որ տանուլ է տալու քաղաքակիրթ պայքարում, չի կարողանալու պատասխանել ո՛չ ընդդիմախոսների, ո՛չ շարքային քաղաքացիների փաստարկներին, ուստի անցել է պլան Բ-ին։ Իսկ այդ պլանը կազմված է տեռոր անելու, սպառնալու, ղժղժալու, վախեցնելու գործիքներից, որով փորձում է հասնել նրան, որ առանց այն էլ Հայաստանի քաղաքական դաշտից հիասթափված հանրության մի որոշ հատված վերջնականապես հիասթափվի, հույսեր չկապի ընտրությունների հետ եւ որոշում կայացնի հունիսի 7-ին չգնալ ընտրատեղամաս։ Իսկ հայհոյանքն ու ղժղժոցը ակտիվացնեն գռեհիկ, ստորին խավին, որը 2018-ի հեղափոխական էյֆորիային է կարոտել եւ կարող է գնալ ընտրության, որ «նախկինները հետ չգան»։

Փաշինյանի հույսն այն է, որ ընտրություններում 50 տոկոսից ցածր մասնակցություն կգրանցվի, իսկ ինքը կմոբիլիզացնի իշխանական զանգվածին ու հասարակության անկիրթ հատվածին, կտանի տեղամասեր եւ փոքրաթիվ մասնակցության պարագայում կհաղթի։ Փաշինյանն ակնհայտորեն կտրվել է իրականությունից, ժողովրդի հետ չի շփվում, հակառակ դեպքում կտեսներ, կհասկանար, որ վերջին օրերի իր պահվածքն ավելի շատ հակառակ էֆեկտն է թողել․ եթե տատանվող ընտրազանգվածի ներկայացուցիչները մինչեւ վերջերս երկմտում էին՝ ընտրություններին մասնակցել, թե ոչ, ապա բժիշկ տիկնոջ, արցախցի տղամարդու հետ միջադեպերից հետո այլեւս հասկացել են, որ իրենցից յուրաքանչյուրը Փաշինյանի վերընտրվելուց հետո կարող է հայտնվել նրանց կարգավիճակում։
Մեր իշխանական աղբյուրը խոստովանեց նաեւ, որ Փաշինյանի մյուս հաշվարկն այն է, որ բռնաճնշումների ենթարկեն ընդդիմադիր մրցակիցներին։ Սկզբում մտածում էին խաղից դուրս թողնել Սամվել Կարապետյանի ուժին, եւ դա էր նաեւ պատճառը, որ նման քանակի կեղծ վարույթներ էին հարուցում ընտրակաշառքի վերաբերյալ, ինչ-որ ձայնագրություններ դնում շրջանառության մեջ, մարդկանց կալանավորում՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե գործ ունեն ընտրազեղծարար ուժի հետ, ապա հիմա կարծես թե հասկացել են, որ չեն մարսի Կարապետյանի ուժին խաղից դուրս թողնելը, եւ հիմա նրա փոխարեն դիտարկում են Գագիկ Ծառուկյանին։

Իմաստն այն է, որ ընդդիմադիր կոալիցիա ձեւավորելու հնարավորությունը չեզոքացվի։ Բայց դա անելու են ոչ թե իրավական ճանապարհով, այլ փորձելու են ճնշել Ծառուկյանին, որ նա իր կամքով «զադնի դնի» եւ դուրս գա ընտրապայքարից, քանի որ ԲՀԿ-ի գրանցումը կասեցնելը հեշտ չէ։ Այս սցենարի շրջանակներում է հարուցվել Անդրանիկ Թեւանյանի գործը, որին առավոտ շուտ ձերբակալեցին, եւ առավոտյան ժամը 7-ին ԱԱԾ դիմակավորված անձինք նրա կուսակցության գրասենյակում խուզարկություններ արեցին։ Զուգահեռ, խուզարկություններ էին կատարում նաեւ ԲՀԿ ցուցակի թեկնածու, գործող պատգամավոր Մարտուն Գրիգորյանի՝ Գյումրիում գտնվող բնակարանում։ Մի քանի օր առաջ էլ Փաշինյանը սպառնացել էր Գագիկ Ծառուկյանից վերցնել «Արարատցեմենտ» գործարանը, եւ անգամ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել։ Սակայն ԲՀԿ-ի մեր աղբյուրները հավաստիացնում են, որ Ծառուկյանը մինչեւ վերջ գնալու է՝ «զադնի» չի լինելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ընդդիմության գլխավոր սխալները

Ընդդիմության գլխավոր սխալները Sun, 13 Sep 2026 00:16:04 +0400 Ընդդիմության գլխավոր սխալները ----------- Chatjpt-ին հարցրել…

2 ժամ ago

Խաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Խաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվեն Sat, 12 Sep 2026 23:45:20 +0400 Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի…

3 ժամ ago

«Սա չանելը հավասարազոր է Ադրբեջանի հետ հանցակցությանը». Տարոն Սիմոնյան

«Սա չանելը հավասարազոր է Ադրբեջանի հետ հանցակցությանը». Տարոն Սիմոնյան Sat, 12 Sep 2026 23:30:15 +0400…

3 ժամ ago

Չկան կրակոցի լրացուցիչ հետքեր, զոհվել է արյունաքամությունից․ Բարսեղ Գիշյանի հուզիչ պատմությունը

Չկան կրակոցի լրացուցիչ հետքեր, զոհվել է արյունաքամությունից․ Բարսեղ Գիշյանի հուզիչ պատմությունը Sat, 12 Sep 2026…

3 ժամ ago

Ավելի քան 66 միլիոն տարեկան դինոզավրերի հետքեր են հայտնաբերվել

Ավելի քան 66 միլիոն տարեկան դինոզավրերի հետքեր են հայտնաբերվել Sat, 12 Sep 2026 23:00:42 +0400…

4 ժամ ago

Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալ

Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալ Sat, 12 Sep 2026 22:30:11 +0400 UFC-ի…

4 ժամ ago