«Վայթչապելի ուրվականները»․ դետեկտիվ սերիալ, որն արժե դիտել

«Վայթչապելի ուրվականները»․ դետեկտիվ սերիալ, որն արժե դիտել

Sat, 23 May 2026 21:30:48 +0400


19-րդ դարի վերջ՝ 1889 թվական։ Ուշ-վիկտորիանական ժամանակների Անգլիա։ Հայտնի հանցագործ Ջեք Մարդասպանի գործած հրեշավոր հանցագործություններից անցել է ընդամենը մի քանի ամիս։ Ոստիկանության տեսուչ Էդմունդ Ռիդը պետք է հետաքննի հանցագործությունները եւ բացահայտի դրանք։ Ի դեպ, տեսուչ Ռիդի կերպարը վերցված է իրական պատմական ֆիգուրից։ Սերիալում ավանդական ոստիկանական դետեկտիվն է, որտեղ ցույց են տրված, թե ինչպես էին ընթանում հետաքննություններն այդ ժամանակ՝ սկսած դատաբժշկական փորձաքննությունից մինչեւ բալիստիկա, եւ վաղ քրեագիտություն կամ հանցանքի վայրի լուսանկարահանում։ Էդմունդ Ռիդի հետ աշխատում է նաեւ սերժանտ Բենեթ Դրեյքն ու ամերիկացի նախկին զինվորական վիրաբույժ Գոմեր Ջեքսոնը։ Ռեժիսոր Ռիչարդ Վորլոուի այս հեռուստանախագիծը եթեր է հեռարձակվել 2012-16 թվականներին եւ հանդիսանում է անգլիական պատմական դետեկտիվի հետաքրքիր օրինակներից մեկը, որը նաեւ համարվում է ուշ-վիկտորիանական շրջանի ժամանակակից կինոմեկնաբանություն։

«Վայթչեպելի ուրվականները» յուրահատուկ են նրանով, որ ժամանակաշրջանը ներկայացված է այնպիսին, ինչպիսին որ կա՝ իր բոլոր խնդիրներով, աղքատությամբ, կոռուպցիայով, սնահավատություններով, ավանդական ընկալումներով եւ այլն։ Սա, ըստ քննադատների, եզակի երեւույթ է, քանի որ սովորաբար նման դեպքերում՝ անցյալը մեկնաբանվում է ժամանակակից ընկալումների պրիզմայով, մինչդեռ ճիշտը՝ ամեն բան ժամանակի եւ միջավայրի համատեքստում պահպանելն է։ Սերիալում շատ լավ պատկերված է Վայթչապելը՝ այնպիսին, ինչպսին որ կա՝ կենդանի ու մարդկային կերպով։ Ու դա ընդգծվում է մռայլ գունային գամմայով, նեղլիկ փողոցներով, մշուշով, աղտոտությամբ, գազային փողոցային լուսավորությամբ ու կանանց հանդեպ «զուտ վիկտորիանական վերաբերմունքով։ Մասնագետները գրում են, որ սերիալը բավականին հոգեհարազատ է Արթուր Կոնան Դոյլի եւ Չարլզ Դիքենսի գործերին, քանի որ թե նրանց մոտ, թե այստեղ, առանձին կերպար է, ընդ որում՝ առանցքային կերպար, քաղաքը, քաղաքային միջավայրն ինքնին։ Ընդ որում, քաղաքը՝ Լոնդոնը, ներկայացված է որպես մի միջավայր, որտեղ ամենուրեք չէ, որ օրենքն ու իրավունքն է գերիշխում եւ բացի այդ՝ այն մոնոէթնիկ չէ, այլ խառնարան, որտեղ «ներկայացված» են բրիտանական կայսրության բոլոր երկրամասերը։ Կան նաեւ՝ չինացիներ, ամերիկացիներ, հրեաներ։ Մի խոսքով, սերիալը կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն պատմության ու դետեկտիվի հանդեպ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». ՔՊ-ն պատկառելի կազմով «Դվինում» էր

«Հրապարակ». ՔՊ-ն պատկառելի կազմով «Դվինում» էր Fri, 30 Oct 2026 11:45:04 +0400 Հոկտեմբերի 28-ին «Դվին»…

11 րոպե ago

10 հազարի առևտուր են անում, 1000 դրամի կտրոն են ստանում

10 հազարի առևտուր են անում, 1000 դրամի կտրոն են ստանում Fri, 30 Oct 2026 11:38:48…

17 րոպե ago

Բողոքները շատ են, օնլայն տաքսիների հարցով մեծ խնդիր կա

Բողոքները շատ են, օնլայն տաքսիների հարցով մեծ խնդիր կա Fri, 30 Oct 2026 11:38:01 +0400…

18 րոպե ago

Հուժկու գրոհ՝ Մոսկվայի ուղղությամբ․ օդանավակայանները փակ են

Հուժկու գրոհ՝ Մոսկվայի ուղղությամբ․ օդանավակայանները փակ են Fri, 30 Oct 2026 11:30:52 +0400 Մոսկվայի քաղաքապետ…

25 րոպե ago

Երբ հասարակությունը կհետաքրքրվի իր ճակատագրին վերաբերող հարցերով

Երբ հասարակությունը կհետաքրքրվի իր ճակատագրին վերաբերող հարցերով Fri, 30 Oct 2026 11:29:12 +0400 Երբ հասարակությունը…

27 րոպե ago

Նարեկ Կարապետյանը՝ օնլայն տաքսի ծառայությունների խնդիրների մասին

Նարեկ Կարապետյանը՝ օնլայն տաքսի ծառայությունների խնդիրների մասին Fri, 30 Oct 2026 11:26:36 +0400 Օնլայն տաքսի…

29 րոպե ago