Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Հրաժարվել է նոր պայմանագիր կնքել UFC-ի հետ

Հրաժարվել է նոր պայմանագիր կնքել UFC-ի հետ

Tue, 26 May 2026 20:30:58 +0400


Բացարձակ մենամարտերի առաջնության՝ UFC-ի նախկին կրկնակի չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել այդ կառույցի հետ՝ օկտագոն իր վերադարձից առաջ։ Այս մասին հայտնում է լրագրող Արիել Խելվանին՝ Schein Time-ի եթերում։ Լրագրողն ասել է, որ Քոնորը վերադառնում է, սակայն նոր պայմանագիր UFC-ի հետ չի կնքի։ Ընդ որում, UFC-ի ղեկավարությունը ցանկացել է նոր պայմանագիր կնքել Մաքգրեգորի հետ, սակայն վերջինս մերժել է։ Գործող պայմանագրով՝ նա միայն երկու մենամարտ ունի անցկացնելիք։ Դրանցից մեկը կկայանա հուլիսի տասնմեկին, իսկ մյուսը՝ ամենայն հավանականությամբ՝ հաջորդ տարվա առաջին կամ երկրորդ եռամսյակին։ Մաքգրեգորը ներկայումս գտնվում է 18-ամսյա որակազրկման շրջանում, վերջերս անցել է հատուկ թերապիա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ավելի շատ մտահոգվելու տեղ նախիջեւանցիներն ունեն, որ Հայաստանից իրենց ինտերնետ է մատակարարվելու

«Հրապարակ». Ավելի շատ մտահոգվելու տեղ նախիջեւանցիներն ունեն, որ Հայաստանից իրենց ինտերնետ է մատակարարվելու Wed, 24 …