Կիրակի , 28 Հունիսի 2026

Մանրամասներ Խաչատուր Հունանյանի վիճակից

Մանրամասներ Խաչատուր Հունանյանի վիճակից

Sun, 19 Apr 2026 10:00:49 +0400


Արդեն մի քանի ամիս է, ինչ դերասան Խաչատուր Հունանյանն իր սոցիալական էջերում հայտնել է «ծանր հիվանդության մասին»։

Նա սոցցանցի հարթակներով ժամանակ առ ժամանակ տեղեկացնում է իր առողջական վիճակի մասին։ Վերջին գրառման մեջ տեղեկացրել է, որ ունի անասելի ցավեր, անքուն գիշերներ, նորից նշանակված ճառագայթային բուժումներ։

Այնուամենայնիվ, դերասանը հույսը չի կորցնում։

Խաչատուր Հունանյանի խոսքով, եթե մարդը ցանկանում է ապրել, հավատում է և չի հանձնվում, ապա հիվանդությունն աստիճանաբար նահանջում է։

«Սիրելի հետևորդներ, ես նոր հետ վերադարձա հիվանդանոցից և փոխվեց իմ քիմիայի դեղամիջոցները։ Քանի որ տվյալ դեղամիջոցը նպաստել է, որպեսզի մետաստազները առաջ չգան, բայց չի նպաստել, որպեսզի հետ գնան թոքերի միջից, նենց որ փոխվեց դեղամիջոցը, ավելի էֆեկտիվ բան նշանակեցին, հիմա պետք է շարունակենք տվյալ դեղամիջոցը։ Լավ մնացեք»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ինչու է Խաչատուր Սուքիասյանն իր հաշվին արձակուրդներ վերցնում

«Հրապարակ»․ Ինչու է Խաչատուր Սուքիասյանն իր հաշվին արձակուրդներ վերցնում Tue, 03 Mar 2026 08:15:00 +0400 …