Գազը կթանկանա՞․ Մոսկվան կրկին զգուշացրել է Հայաստանին

Գազը կթանկանա՞․ Մոսկվան կրկին զգուշացրել է Հայաստանին

Wed, 27 May 2026 09:30:52 +0400


ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը նամակ է հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` նախազգուշացնելով գազի համաձայնագրի միակողմանի խզման հնարավորության մասին։ Այդ մասին գրել է «Կոմերսանտը»։

Նամակում, մասնավորապես, ասված է, որ ՌԴ–ն կարող է միակողմանի կասեցնել կամ չեղյալ հայտարարել Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերին, եթե պաշտոնական Երևանը շարունակի ԵՄ–ին անդամակցելու գործընթացը:

«Եվրոպական միության հետ Հայաստանի փոխգործակցության խորացմանն ուղղված շարունակական գործնական քայլերը և ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի կառավարության հռչակած ձգտումը վտանգում են հայ–ռուսական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմնարար բարձր մակարդակի պահպանումն ու զարգացումը, որի հիմքերից են երկկողմ միջազգային պայմանագրերը»,– ասված է նամակում:

Ցիվիլևը գրել է, որ ԵՄ–ին անդամակցելու Հայաստանի փորձերը չեն համապատասխանում տասնամյակների ընթացքում երկու երկրների միջև հարգանքի, փոխշահավետության հիման վրա կառուցված գործընկերության բնույթին և ՌԴ–ի կողմից բազմիցս ձեռնարկված գործողություններին՝ ուղղված Հայաստանի կարևորագույն կարիքները արտոնյալ հիմունքներով ապահովելուն:

2013 թվականի համաձայնագրով Ռուսաստանն անժամկետ չեղարկել է Հայաստան նավթամթերքի, գազի և ադամանդի մատակարարման արտահանման մաքսատուրքերը։ Սա հերթական քայլն էր ԵԱՏՄ–ին երկրի անդամակցության ճանապարհին:

Ըստ համաձայնագրի՝ Մոսկվան Երևանին նավթամթերք և գազ է մատակարարում ներքին սպառման ծավալներով, որոնք հաստատված են ինդիկատիվ հաշվեկշիռներով։ Ընդ որում՝ արգելվում է վերաարտահանումը երրորդ երկրներ։ Փաստաթղթով նաև սահմանվում է, որ համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ շարունակում են գործել Հայաստանի պարտավորությունները Ռուսաստանին փոխհատուցումներ վճարելու կամ չվճարված գումարները` որպես ՌԴ–ի պետական պարտք ճանաչելու վերաբերյալ՝ մինչև դրանց ամբողջական կատարումը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում

Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել…

9 րոպե ago

Իրանն ու Օմանը կկիսեն Հորմուզի նեղուցի նավարկության եկամուտները

Իրանն ու Օմանը կկիսեն Հորմուզի նեղուցի նավարկության եկամուտները Wed, 26 Aug 2026 23:00:07 +0400 Իրանն…

24 րոպե ago

Հակակոռուպցիոնի բակում իրավիճակը լարվեց

Հակակոռուպցիոնի բակում իրավիճակը լարվեց Wed, 26 Aug 2026 22:58:29 +0400 Ակտիվիստ Վարդգես Գասպարին հայտնվել է…

26 րոպե ago

Ինչու են քնում դիրքերում․ Սեյրան Օհանյանի դիտարկումները

Ինչու են քնում դիրքերում․ Սեյրան Օհանյանի դիտարկումները Wed, 26 Aug 2026 22:56:49 +0400 ՊՆ նախկին…

27 րոպե ago

Հայկական տեղանունները, դրանց ստուգաբանությունը եւ թրքացման պատմությունը

Հայկական տեղանունները, դրանց ստուգաբանությունը եւ թրքացման պատմությունը Wed, 26 Aug 2026 22:45:22 +0400 Պատմական քարտեզներում՝…

39 րոպե ago

Ադրբեջանի քարոզչամեքենան ոգեւորությամբ է արձանագրում Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. քաղաքագետ

Ադրբեջանի քարոզչամեքենան ոգեւորությամբ է արձանագրում Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. քաղաքագետ Wed, 26 Aug 2026 22:40:08…

44 րոպե ago