Իրականում ինչպես են վերականգնելու վարորդական իրավունքները

Իրականում ինչպես են վերականգնելու վարորդական իրավունքները

Wed, 27 May 2026 12:40:09 +0400


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական փոփոխությունների նախագծին, որը վերաբերում է ճանապարհային խախտումների հետևանքով վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին։ Նախագիծը կուղարկվի Ազգային ժողով՝ քննարկման և հաստատման համար։

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է հնարավորություն տալ այն վարորդներին, ովքեր առաջին անգամ են զրկվել վարելու իրավունքից, վերականգնել այն առանց նոր որակավորման քննություն հանձնելու։ Դրա համար անհրաժեշտ կլինի վճարել 50 հազար դրամ պետական տուրք և անցնել մեկ տարվա փորձաշրջան։

Փորձաշրջանի ընթացքում վարորդների համար կսահմանվի ոչ թե սովորական 13, այլ 6 տուգանային միավորի սահմանաչափ։ Եթե մեկ տարվա ընթացքում վարորդը չսպառի այդ միավորները, ապա հաջորդ տարվանից կվերադառնա գործող՝ 13 բալանոց համակարգը։

Նախագիծը վերաբերում է նաև այն վարորդներին, որոնք բազմաթիվ խախտումների հետևանքով մեկ տարով զրկվել են վարելու իրավունքից և ամբողջությամբ սպառել իրենց տուգանային միավորները։ Նրանք կկարողանան մեկ տարվա ավարտից հետո առանց քննության վերականգնել իրենց վարորդական իրավունքը՝ անցնելով փորձաշրջանային փուլ։

Միաժամանակ նախատեսվում է, որ եթե վարորդը կրկին զրկվի վարելու իրավունքից, ապա այլևս չի կարողանա այն վերականգնել առանց համապատասխան քննություն հանձնելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը Mon, 02 Nov 2026 23:36:11…

4 ժամ ago

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Mon, 02 Nov 2026 23:30:56 +0400 Անհրաժեշտ է…

4 ժամ ago

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները Mon, 02 Nov 2026…

4 ժամ ago

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը Mon, 02 Nov 2026 23:23:33 +0400…

4 ժամ ago

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է Mon, 02 Nov 2026 23:15:12 +0400 2026 թվականին…

4 ժամ ago

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին Mon, 02 Nov 2026 23:09:39 +0400…

4 ժամ ago