«Հրապարակ»․ ԱԺ-ն «ինքնալուծարման» է գնացել

«Հրապարակ»․ ԱԺ-ն «ինքնալուծարման» է գնացել

Thu, 28 May 2026 08:15:25 +0400


Վերջին երկու օրերին պետության թիվ մեկ օրենսդիր կառույցը` Ազգային ժողովը, ուղղակի անտերության է մատնված` հնարավոր չի լինում նիստ գումարել՝ քվորումի բացակայության պատճառով։

Ազգընտիրները զբաղված են նախընտրական քարոզարշավով, երեկվա հերթական նիստին ընդամենը երեք հոգի էր եկել գրանցվելու՝ նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը եւ վտարանդի ՔՊ-ականներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը:

Նախորդ օրն էլ միայն «Պատիվ ունեմ»-ից պատգամավորներ կային։ Մինչդեռ խորհրդարանը դեռ չի ավարտել իր աշխատանքները, եւ օրենսդիր աշխատանքի կոչված պատգամավորները պարտավոր են գոնե հերթական նիստերին մասնակցել։

Հետաքրքիր է՝ ԱԺ ղեկավարությունն այս օրերի բացակայությունների համար աշխատավարձից պահումներ կանի՞ յուրայիններից, ինչպես սովորաբար անում է ընդդիմադիրների բացակայության պարագայում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ալժիրը ԵՄ-ի միջոցով ռազմական բեռներ է տեղափոխում Ռուսաստան․ ԶԼՄ

Ալժիրը ԵՄ-ի միջոցով ռազմական բեռներ է տեղափոխում Ռուսաստան․ ԶԼՄ Wed, 07 Oct 2026 13:30:34 +0400…

11 րոպե ago

Հանգուցյալ Ռոբերտ Նազարյանի փեսայի գույքն են ուզում առգրավել

Հանգուցյալ Ռոբերտ Նազարյանի փեսայի գույքն են ուզում առգրավել Wed, 07 Oct 2026 13:19:53 +0400 Հակակոռուպցիոն…

21 րոպե ago

Որոնք են ԱՄՆ առաջնահերթությունները Հարավային Կովկասում

Որոնք են ԱՄՆ առաջնահերթությունները Հարավային Կովկասում Wed, 07 Oct 2026 13:15:30 +0400 Հայտնի է, որ…

26 րոպե ago

«Հայաստանը մեզ պետք է տրամադրի․․․»․ Ալիևը նոր պահանջ ունի

«Հայաստանը մեզ պետք է տրամադրի․․․»․ Ալիևը նոր պահանջ ունի Wed, 07 Oct 2026 13:00:55 +0400…

40 րոպե ago

Եղիշե Մելիքյանը չի պատրաստվում հրաժարական տալ

Եղիշե Մելիքյանը չի պատրաստվում հրաժարական տալ Wed, 07 Oct 2026 12:53:16 +0400 Հայաստանի ազգային հավաքականի…

48 րոպե ago

Ուսուցչուհուն կզրկե՞ն մանկավարժ աշխատելու իրավունքից․ ԿԳՄՍՆ-ն դիմել է ոստիկանություն

Ուսուցչուհուն կզրկե՞ն մանկավարժ աշխատելու իրավունքից․ ԿԳՄՍՆ-ն դիմել է ոստիկանություն Wed, 07 Oct 2026 12:47:12 +0400…

54 րոպե ago