Կարևոր որոշումներ են կայացվելու․ Պուտինը՝ ԵԱՏՄ այսօրվա գագաթնաժողովի մասին

Կարևոր որոշումներ են կայացվելու․ Պուտինը՝ ԵԱՏՄ այսօրվա գագաթնաժողովի մասին

Fri, 29 May 2026 10:30:00 +0400


Մայիսի 29-ին Աստանայում կանցկացվի ԵԱՏՄ գագաթնաժողովը։

Հայաստանն այս ներկայացուցչական հավաքին ներկայացնելու է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու և դա բացատրել է քարոզարշավով իր զբաղվածությամբ։

Ավելի վաղ տեղեկություններ են շրջանառվել, որ այսօր մեկնարկելիք գագաթնաժողովում մի շարք կարևոր որոշումներ են կայացվելու, այդ թվում՝ նաև Հայաստանի վերաբերյալ։

Հավելենք, որ Երևանի կողմից ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի նախընտրության թեման վերջին օրերին դարձել է Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ բուռն քննադատությունների առիթ։

Ի դեպ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարեց Ղազախստանում ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ կայացվելիք մի շարք կարևոր որոշումների մասին․

«Գագաթնաժողովում մի շարք կարևոր որոշումներ կընդունվեն, որոնք ուղղված են մեր ինտեգրացիոն համագործակցության խորացմանը»,- ռուս-ղազախական բանակցություններից հետո ասել է ՌԴ ղեկավարը։

Պուտինը նշել է ԵԱՏՄ-ում Ղազախստանի հաջող նախագահությունն այս տարի։ Ռուսաստանի առաջնորդը պետական ​​այցով Ղազախստանում է մայիսի 27-29-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Լավ մտադրություններ»․ ընտանեկան ասք՝ Ինգմար Բերգմանից, որը պետք է դիտել

«Լավ մտադրություններ»․ ընտանեկան ասք՝ Ինգմար Բերգմանից, որը պետք է դիտել Fri, 29 May 2026 21:00:24…

19 րոպե ago

Սամվել Շահրամանյանն ունի դիվանագիտական անձնագիր

Սամվել Շահրամանյանն ունի դիվանագիտական անձնագիր Fri, 29 May 2026 20:59:48 +0400 Latest news from Secure…

19 րոպե ago

Ի՞նչ է սպասվում ՌԴ-ում աշխատող հայերին․ Պուտինը զգուշացրել է

Ի՞նչ է սպասվում ՌԴ-ում աշխատող հայերին․ Պուտինը զգուշացրել է Fri, 29 May 2026 20:56:50 +0400…

22 րոպե ago

Արցախցի զինվորականներին դուրս են հանում իրենց տներից

Արցախցի զինվորականներին դուրս են հանում իրենց տներից Fri, 29 May 2026 20:49:21 +0400 Latest news…

30 րոպե ago

Փաշինյանին ասել եմ՝ կայացրած որոշումների պատասխանատվութունը ձեզ վրա է․ Պուտին

Փաշինյանին ասել եմ՝ կայացրած որոշումների պատասխանատվութունը ձեզ վրա է․ Պուտին Fri, 29 May 2026 20:43:28…

35 րոպե ago

Հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի առողջական վիճակի մասին. մանրամասներ

Հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի առողջական վիճակի մասին. մանրամասներ Fri, 29 May 2026 20:39:55 +0400…

39 րոպե ago