Ուրբաթ , 19 Հունիսի 2026

Կարևոր որոշումներ են կայացվելու․ Պուտինը՝ ԵԱՏՄ այսօրվա գագաթնաժողովի մասին

Կարևոր որոշումներ են կայացվելու․ Պուտինը՝ ԵԱՏՄ այսօրվա գագաթնաժողովի մասին

Fri, 29 May 2026 10:30:00 +0400


Մայիսի 29-ին Աստանայում կանցկացվի ԵԱՏՄ գագաթնաժողովը։

Հայաստանն այս ներկայացուցչական հավաքին ներկայացնելու է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու և դա բացատրել է քարոզարշավով իր զբաղվածությամբ։

Ավելի վաղ տեղեկություններ են շրջանառվել, որ այսօր մեկնարկելիք գագաթնաժողովում մի շարք կարևոր որոշումներ են կայացվելու, այդ թվում՝ նաև Հայաստանի վերաբերյալ։

Հավելենք, որ Երևանի կողմից ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի նախընտրության թեման վերջին օրերին դարձել է Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ գործող իշխանությունների նկատմամբ բուռն քննադատությունների առիթ։

Ի դեպ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հայտարարեց Ղազախստանում ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ կայացվելիք մի շարք կարևոր որոշումների մասին․

«Գագաթնաժողովում մի շարք կարևոր որոշումներ կընդունվեն, որոնք ուղղված են մեր ինտեգրացիոն համագործակցության խորացմանը»,- ռուս-ղազախական բանակցություններից հետո ասել է ՌԴ ղեկավարը։

Պուտինը նշել է ԵԱՏՄ-ում Ղազախստանի հաջող նախագահությունն այս տարի։ Ռուսաստանի առաջնորդը պետական ​​այցով Ղազախստանում է մայիսի 27-29-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բաքվում կրկին «պատռեցին» Փաշինյանի «դիմակը»․ հայկական հողերից «աչք չեն կտրում»

Բաքվում կրկին «պատռեցին» Փաշինյանի «դիմակը»․ հայկական հողերից «աչք չեն կտրում» Thu, 18 Jun 2026 15:00:20 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով