«Բարսելոնան» նոր հարձակվող կունենա
Fri, 29 May 2026 21:30:34 +0400

Անգլիական «Նյուքասլի» հարձակվող Էնթոնի Գորդոնը տեղափոխվում է «Բարսելոնա»։ «Նյուքասլի» Տնօրենների խորհուրդն ու սաուդցի սեփականատերերը որոշում են կայացրել ընդունել կատալոնացիների առաջարկը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Տրանսֆերի ֆիքսված գումարը 70 միլիոն եվրո է, գումարած՝ հավելյալ վճարումները, որոնց արդյունքում արժեքը գործարքի գերազանցելու է 80 միլիոն եվրոն։ Գորդոնը Իսպանիա կուղեւորվի առաջիկա օրերին, որպեսզի անցնի բուժզննում եւ ստորագրի պայմանագիր՝ կատալոնացիների հետ։ Ընթացիկ սեզոնին «Նյուքասլի» կազմում Գորդոնը մասնակցել է 46 սպորտային հանդիպման, աչքի ընկել 17 գոլով եւ հինգ արդյունավետ փոխանցմամբ։ Նրա շուկայական արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր