Չորեքշաբթի , 28 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին

«Հրապարակ»․ Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին

Tue, 04 Aug 2026 08:20:07 +0400


Հուլիսի 15-17-ը ՌԴ գլխավոր դատախազության պատվիրակությունն այցելել էր Հայաստան։ Այցը տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազության եւ ՌԴ գլխավոր դատախազության միջեւ համագործակցության 2025-2026 թթ․ ծրագրի 3-րդ կետի կատարման շրջանակներում։ Այցի երկրորդ օրը ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին նվերներ է հանձնել՝ ՌԴ դատախազության խորհրդանիշով օրացույցի, նոթատետրի եւ գրչի հավաքածու, որի արժեքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարողացել ստույգ պարզել, քանի որ այն չկա վաճառքում, ըստ ԿԿՀ-ի՝ հավաքածուի ենթադրյալ արժեքը 60 հազար դրամ է։

Միլիոնավոր դրամներ մսխող, անսահման եւ անվերահսկելի պարգեւավճարներ բաժանող իշխանությունն ահա այսքան «բծախնդիր» է նվերների հարցում՝ 60 հազարանոց նվերը հայտարարագրում են ու փորձում ստույգ արժեքը գնահատել, բայց դրա փոխարեն 7-8 միլիոն դրամի միանվագ պարգեւավճար են տալիս պաշտոնյաներին, որոնք անգամ չեն կարողանում հստակ նշել, թե իրենց ստացածը 7 միլիո՞ն դրամ է եղել, թե՞ 8 միլիոն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքիայում նոր սկանդալ է ծագել

Թուրքիայում նոր սկանդալ է ծագել Mon, 26 Oct 2026 20:00:10 +0400 Թուրքիայում ներդրումային ֆոնդերի հետ …