Ուրբաթ , 28 Օգոստոսի 2026

«Հրապարակ» Արևմուտքը հորդորում է խուճապի չմատնվել

«Հրապարակ» Արևմուտքը հորդորում է խուճապի չմատնվել

Tue, 04 Aug 2026 08:15:51 +0400


Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցից հետո, ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների, Փաշինյանի արեւմտյան մեկենասները նրան հորդորել են խուճապի չմատնվել, չվախենալ Պուտինի սպառնալիքներից կամ ընտրության առջեւ կանգնեցնելու հրահանգներից։

Հիշեցնենք, որ հայտնի հեռախոսազրույցի վերաբերյալ Կրեմլի հաղորդագրությունն էականորեն տարբերվում էր Փաշինյանի կաբինետի տարածածից․ ռուսները հերթական անգամ հորդորում էին ընտրել ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ, ընդ որում՝ հնարավոր արագ հանրաքվե անցկացնել այդ հարցով։ Եվրոպական գործընկերները Փաշինյանին խորհուրդ են տվել փոքր-ինչ էլ ձգել, քանի որ ռուս-ուկրաինական ճակատում զարգացումները իբր թուլացրել են ՌԴ-ի հիմքերը, եւ շուտով Մոսկվան ինքն է նահանջ քայլ անելու։

Սակայն, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, դիվանագիտական խողովակներով իրենք Ռուսաստանից իմացել են, որ առաջիկայում ՌԴ-ն ավելի կոշտ գործիքակազմ է կիրառելու Հայաստանի նկատմամբ, որ մանեւրի տեղ չթողնի իրենց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել

ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել Sat, 06 Jun 2026 22:15:48 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով