«Հրապարակ»․ ՔՊ-ում պաշտոնների կռիվ է

«Հրապարակ»․ ՔՊ-ում պաշտոնների կռիվ է

Sat, 27 Jun 2026 08:15:06 +0400


ՔՊ-ում պաշտոնների բաշխման գործընթացը շարունակվում է, ԱԺ խոսնակի թեկնածուի ընտրությունից հետո պատրաստվում են ՔՊ վարչության նիստում փոխխոսնակներ ընտրել։ Առաջադրումները սկսվել են նախօրեից, երեկվա դրությամբ 2 թեկնածու էր առաջադրվել՝ Վահագն Ալեքսանյանն ու Ալխաս Ղազարյանը:

Այսօր առաջադրումների վերջին օրն է, թեկնածուներն էլեկտրոնային նամակով ուղարկում են իրենց հայտը, աշխատակազմը թեկնածությունները պետք է ներկայացնի վարչության քննությանը: Ըստ ամենայնի՝ եկող շաբաթ էլ ՔՊ վարչությունը կընտրի փոխնախագահների թեկնածուներին։

Մեզ ասացին, որ կարծես թե քաղաքական որոշում կա, որ երկու փոխխոսնակներից մեկը կին լինի, այս պատճառով էլ ՔՊ գրեթե բոլոր կանայք ցանկանում են առաջադրվել։ Ոմանք վստահ են, որ սա Նիկոլ Փաշինյանի հերթական թատրոնն է` ոչ մի ընտրություն էլ չկա, ինքն է որոշողը: Մյուսները պնդում են, որ որոշ դեպքերում ընտրվողները Նիկոլի սրտով չեն` նա չէր ուզենա, որ նրանք ընտրվեին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայտնի է՝ ով է պոկել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձանների ոսկեգույն տառերը

Հայտնի է՝ ով է պոկել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձանների ոսկեգույն տառերը Sun, 14 Jun …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով