Կարեն Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է

Կարեն Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է

Fri, 29 May 2026 22:03:49 +0400


Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետը այսօր լրացել է։ Պետրոսյանը 8 տարի զբաղեցրել է այս պաշտոնը։ Վերջինս ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանից առաջարկ է ստացել պաշտոնավարել որպես ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի ԺՊ, սակայն ռեկտորից մտածելու ժամանակ է խնդրել, քանի որ ցանկանում է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել իսկ տնօրենի պաշտոնը պահանջում է քաղաքական չեզոքություն։

Հիշեցնենք, որ Կարեն Պետրոսյանը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման համակարգողն էր, որը 2018թ-ին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո նախաձեռնել էր փողոցային պայքարի նույն սցենարով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի պաշտոնանկությունը, սակայն այն ժամանակ շարժումը չստացավ իշխանության աջակցությունը, մարեց, իսկ Կարեն Պետրոսյանը նշանակվեց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ընտրությունների նախաշեմին պարգևատրում են աշխատակազմերին

Ընտրությունների նախաշեմին պարգևատրում են աշխատակազմերին Thu, 07 May 2026 22:15:49 +0400 Մայիսի 6-ին և 7-ին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով