Հալածանքը շարունակվում է

Հալածանքը շարունակվում է

Sat, 30 May 2026 09:00:13 +0400


Ոչ մի բանից չխորշող իշխանությունը, որը 2023-ին արցախցիներին թողեց մեն-մենակ ադրբեջանական հրոսակների առաջ եւ նրանց` հայրենիք տեղափոխվելուց հետո սկսեց թիրախավորել, չի դադարեցնում արցախցիների հասցեին ատելություն տարածելը:

Եվ դա անում է երկրի թիվ 1 պաշտոնյայի շուրթերով, ինչը նրա ստրկամիտ բանակը որպես հրահանգ է դիտում: Մենք` հայաստանաբնակներս, որքան էլ ջանքեր ենք գործադրում այդ ատելության ու պառակտման դեմ պայքարելու, անզոր ենք, երբ այդ զազրելի արշավը կազմակերպվում, ղեկավարվում է հենց կառավարության ղեկավարի ու նրա թիմի կողմից: Դեռ 23-24 թվերին այս իշխանությունը մի զազրելի գործընթաց էլ նախաձեռնեց արցախցիների նկատմամբ․ չգիտես՝ տգիտությունից թե չարությունից ելնելով, հայտարարեցին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրերը, որոնք ժամանակին տրվել են արցախցիներին, անվավեր են` նրանք ՀՀ քաղաքացիություն չունեն:

Պատճառն ընդամենը այն էր, որ անձնագրերը տրամադրվել էին 070 բաժանմունքի կողմից` 070 կոդով: Անձնագրերը մեկին մեկ նույնն էին, ինչ որ մյուսներինս, բայց սրանք ձեւը գտան` այս ճանապարհով եւս արցախցիներին հայաստանցիներից բաժանելու: Եվ սկսվեց մի երկարուձիգ, հալումաշ անող գործընթաց` նոր անձնագրեր ստանալու: Ու քանի որ արցախցիները հասկանալի պատճառներով Նիկոլ Փաշինյանին մերժում են` նրանց անձնագրեր տալու գործը ՆԳ համակարգի կողմից ամեն կերպ սկսեցին խոչընդոտել, որ նրանք ընտրություններին չմասնակցեն:

Նախօրեին հայտարարել էին, որ կան դատարանի վճիռներ` արցախցիների անձնագրերը վավեր ճանաչող, ուստի արցախցիները եւս կարող են մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին: Բայց գործի անցավ ՔՊ-ական ՆԳ կին նախարարը եւ հայտարարեց, որ արցախցիները չեն կարող օգտվել ընտրելու իրավունքից:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի կառավարման տարիների խրոնիկան կամ ինչ է զիջել Փաշինյանը

Փաշինյանի կառավարման տարիների խրոնիկան կամ ինչ է զիջել Փաշինյանը Sun, 24 May 2026 21:30:49 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով