ՔՊ-ի նոր կարգախոսը․ «Կե՛ր, որ ժողովուրդը քեզ ընտրի»

ՔՊ-ի նոր կարգախոսը․ «Կե՛ր, որ ժողովուրդը քեզ ընտրի»

Sun, 31 May 2026 13:45:00 +0400


Եթե Հայաստանում երբևէ «շատ ուտողների» մրցույթ կազմակերպվի, Նիկոլ Փաշինյանը մրցակից չի ունենա․ նա բոլորին կգերազանցի դեռ մեկնարկից առաջ։

Հայաստանի ընտրական պատմության մեջ սա, թերևս, առաջին դեպքն է, երբ թեկնածուի նախընտրական ծրագրի ամենատեսանելի կետը ոչ թե տնտեսությունն է, անվտանգությունը կամ կրթությունը, այլ՝ ուտելը։ Աշխարհում շատ ուտողների մրցույթներ կան․ մարդիկ սահմանված ժամանակում փորձում են հնարավորինս շատ հոթ-դոգ, պիցցա կամ այլ ուտեստ ուտել։ Փաշինյանը, կարծես, այդ սպորտաձևի հայկական, քաղաքականացված տարբերակն է ստեղծել։

Որտեղ գնում է՝ ձեռքին կամ պերյաշկի է, կամ գազար, կամ կուկուռուզ։ Հասնում է գյուղ՝ անմիջապես սեղանի մոտ։ Սկսվում է «հանդիպում ընտրողների հետ» կոչվող, բայց իրականում «հանդիպում մենյուի հետ» գործընթացը։ Խաշլամա, խորոված, հավ, խոզ, միրգ, քաղցրավենիք․․․

Սովորական մրցույթներում մասնակիցները մեկ տեսակի սնունդ են օգտագործում։ Փաշինյանի մրցույթն ավելի բարդ է՝ բազմամարտ է։ Ուտում է ամեն ինչ, որովհետև մրցույթի միակ մասնակիցն է։ Ուտելու արշավում ո՞վ կարողէ մրցակցել նրա հետ։ Այդ պատճառով էլ, հավանաբար, նախընտրական նոր կարգախոսը պետք է հնչի այսպես․ «Կե՛ր, որ ժողովուրդը քեզ ընտրի»։

Ավելին, քարոզարշավի ընթացքում արդեն կարծես ձևավորվում է նոր քաղաքական փիլիսոփայություն՝ «Ավելի շատ կալորիա, ավելի շատ վստահություն»։ Ծրագրերի, խոստումների ու գաղափարների փոխարեն ընտրողին ներկայացվում է ճաշացանկ։ Եվ երբեմն թվում է, թե հիմնական ուղերձն էլ սա է․ «Այս ընտրություններում կարևոր է ոչ թե ծրագիրը, այլ մենյուն»։

Արդեն կարելի է մտածել նաև նոր կուսակցական կարգախոսի մասին․ «Հայաստանն ընտրում է ոչ թե վարչապետ, այլ վարչապետի ճաշացանկ»։

Պատմական է նաև այն փաստը, որ աշխարհում մարդիկ վարչապետ են դառնում ծրագրերով, գաղափարներով կամ թիմերով, իսկ Հայաստանում առաջին անգամ փորձ է արվում վարչապետ դառնալ ազգային գաստրոնոմիական տուրի միջոցով։ Քարոզարշավն աստիճանաբար վերածվում է քարոզսեղանի, և ընտրական պայքարը՝ ուտելու բազմամարտի։

Եթե, Աստված մի արասցե կամ Աստված բարեգութ գտնվի (ով ինչպես գնահատում է), Փաշինյանը կրկին ստանա ձայների մեծամասնությունը, ապա ընտրողներն առնվազն մեկ բանի համար չեն կարող դժգոհել․ նախընտրական խոստումներից մեկը հաստատ կատարվել է՝ ուտելը։ Մարդը չէր խոստացել , բայց ամբողջ քարոզարշավի ընթացքում հետևողականորեն ցուցադրել է իր գլխավոր քաղաքական հմտությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից

Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից Tue, 27 Oct 2026 22:30:44 +0400 Նորվեգիայի պաշտոնյաներն…

12 րոպե ago

Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել

Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել Tue, 27 Oct 2026…

20 րոպե ago

Մինչեւ ընտրություններն ասում էին՝ ՔՊ-ի թեկնածուն չէ, հենց ընտրվեց՝ դարձավ ՔՊ-ական

Մինչեւ ընտրություններն ասում էին՝ ՔՊ-ի թեկնածուն չէ, հենց ընտրվեց՝ դարձավ ՔՊ-ական Tue, 27 Oct 2026…

28 րոպե ago

Ողբերգություն` Էրեբունիում. ովքեր են կողմերը

Ողբերգություն` Էրեբունիում. ովքեր են կողմերը Tue, 27 Oct 2026 22:01:16 +0400 Մեր տեղեկություններով՝ ամիսներ առաջ…

42 րոպե ago

Հայկական արմատներով հունգարացի գեներալը

Հայկական արմատներով հունգարացի գեներալը Tue, 27 Oct 2026 22:00:28 +0400 Յանոշ Ցեցի (1822–1904) մասին քչերը…

43 րոպե ago

Մեգամակարդակի մանիպուլյացիաներ

Մեգամակարդակի մանիպուլյացիաներ Tue, 27 Oct 2026 21:45:33 +0400 Այսօր խորհրդարանը քննարկեց այդքան սպասված ԹՐԻՓՓ նախագիծը,…

58 րոպե ago