Արհեստական բանականության կիրառմամբ հերթական կեղծիքն ու քաղաքական սադրանքն է շրջանառվում

Արհեստական բանականության կիրառմամբ հերթական կեղծիքն ու քաղաքական սադրանքն է շրջանառվում

Sun, 31 May 2026 18:45:24 +0400


Արհեստական բանականության կիրառմամբ հերթական կեղծիքն ու քաղաքական սադրանքն է շրջանառվում տեղեկատվական դաշտում։ Բանսարկու և բարոյապես սնանկ ուժերը տարածում են կեղծ «լրատվություն», թե իբր «Միասնության Թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը Ազգային ժողով անցնելու դեպքում պատրաստակամություն է հայտնել համագործակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։
Սա բացարձակ սուտ է, գիտակցված մանիպուլյացիա և քաղաքական խարդախություն։

Իրականությունը հանրությանը վաղուց հայտնի է․ մենք բազմիցս, հստակ, հրապարակային և աներկբա հայտարարել ենք, որ բացառվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը։ Բացառվում է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանության պահպանման որևէ տարբերակ։

Մեր քաղաքական ուժը ստեղծվել է ոչ թե այս իշխանության հետ հարմարվելու, այլ պետությունը կործանման տանող այս համակարգը հեռացնելու համար։ Եվ մենք անելու ենք հնարավոր ու անհնար ամեն ինչ, որպեսզի այս չարիքը հեռանա Հայաստանի պետական և քաղաքական կյանքից։

Պատահական չէ, որ ընտրություններին ընդառաջ ակտիվացել են կեղծիքները, սադրանքներն ու տեղեկատվական դիվերսիաները։ Նրանք շատ լավ հասկանում են, որ «Միասնության Թևեր»-ը դարձել է իրական քաղաքական և հանրային գործոն, և հենց այդ պատճառով փորձում են խեղաթյուրել մեր դիրքորոշումները, կասկածներ սերմանել հասարակության մեջ և թուլացնել մեր հանրային աջակցությունը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մի՛ տրվեք այս էժան սադրանքներին։ Եղե՛ք զգոն և տարբերե՛ք իրական քաղաքական պայքարը կեղծիքից ու տեղեկատվական աղբից։ Մեզ թուլացնելու այս փորձերի իրական նպատակը մեկն է՝ ձեր ձայները մեզանից խլել, որպեսզի գործող իշխանության վերարտադրությունը դառնա ավելի հեշտ և ավելի վերահսկելի։

Բայց դա չի լինելու։

Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թե կեղծիքներով ու տեխնոլոգիական մանիպուլյացիաներով, այլ ժողովրդի գիտակից, արժանապատիվ և վճռական ընտրությամբ։

Գրել է «Միասնության թևերի» պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվել է

Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվել է Mon, 31 Aug 2026 12:08:59 +0400 Դատավորը որոշում կայացրեց…

5 րոպե ago

Մինչև 16 տարեկանները երբվանից ID քարտի հնարավորություն կունենան

Մինչև 16 տարեկանները երբվանից ID քարտի հնարավորություն կունենան Mon, 31 Aug 2026 12:07:51 +0400 Մինչև…

6 րոպե ago

Պուտին-Թրամփ-Զելենսկի գագաթնաժողովը հնարավոր է, բայց․․.Կրեմլի արձագանքը

Պուտին-Թրամփ-Զելենսկի գագաթնաժողովը հնարավոր է, բայց․․.Կրեմլի արձագանքը Mon, 31 Aug 2026 12:00:23 +0400 ԱՄՆ-ի, Ռուսաստանի և…

13 րոպե ago

Պետք է հասկանալ՝ ինչից ես պաշտպանվում

Պետք է հասկանալ՝ ինչից ես պաշտպանվում Mon, 31 Aug 2026 11:59:13 +0400 Փաստաբան Արամ Օրբելյանն…

14 րոպե ago

Ինչու շնորհավորեց Քոչարյանին ու ինչու չշնորհավորեց Փաշինյան

Ինչու շնորհավորեց Քոչարյանին ու ինչու չշնորհավորեց Փաշինյան Mon, 31 Aug 2026 11:55:17 +0400 Հայաստան» խմակցության…

18 րոպե ago

Թշնամու կերպարը

Թշնամու կերպարը Mon, 31 Aug 2026 11:45:31 +0400 Եթե նկատել եք, վերջին ժամանակներս՝ մասնավորապես հունիսյան…

28 րոպե ago