Արհեստական բանականության կիրառմամբ հերթական կեղծիքն ու քաղաքական սադրանքն է շրջանառվում

Արհեստական բանականության կիրառմամբ հերթական կեղծիքն ու քաղաքական սադրանքն է շրջանառվում

Sun, 31 May 2026 18:45:24 +0400


Արհեստական բանականության կիրառմամբ հերթական կեղծիքն ու քաղաքական սադրանքն է շրջանառվում տեղեկատվական դաշտում։ Բանսարկու և բարոյապես սնանկ ուժերը տարածում են կեղծ «լրատվություն», թե իբր «Միասնության Թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը Ազգային ժողով անցնելու դեպքում պատրաստակամություն է հայտնել համագործակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։
Սա բացարձակ սուտ է, գիտակցված մանիպուլյացիա և քաղաքական խարդախություն։

Իրականությունը հանրությանը վաղուց հայտնի է․ մենք բազմիցս, հստակ, հրապարակային և աներկբա հայտարարել ենք, որ բացառվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը։ Բացառվում է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանության պահպանման որևէ տարբերակ։

Մեր քաղաքական ուժը ստեղծվել է ոչ թե այս իշխանության հետ հարմարվելու, այլ պետությունը կործանման տանող այս համակարգը հեռացնելու համար։ Եվ մենք անելու ենք հնարավոր ու անհնար ամեն ինչ, որպեսզի այս չարիքը հեռանա Հայաստանի պետական և քաղաքական կյանքից։

Պատահական չէ, որ ընտրություններին ընդառաջ ակտիվացել են կեղծիքները, սադրանքներն ու տեղեկատվական դիվերսիաները։ Նրանք շատ լավ հասկանում են, որ «Միասնության Թևեր»-ը դարձել է իրական քաղաքական և հանրային գործոն, և հենց այդ պատճառով փորձում են խեղաթյուրել մեր դիրքորոշումները, կասկածներ սերմանել հասարակության մեջ և թուլացնել մեր հանրային աջակցությունը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մի՛ տրվեք այս էժան սադրանքներին։ Եղե՛ք զգոն և տարբերե՛ք իրական քաղաքական պայքարը կեղծիքից ու տեղեկատվական աղբից։ Մեզ թուլացնելու այս փորձերի իրական նպատակը մեկն է՝ ձեր ձայները մեզանից խլել, որպեսզի գործող իշխանության վերարտադրությունը դառնա ավելի հեշտ և ավելի վերահսկելի։

Բայց դա չի լինելու։

Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թե կեղծիքներով ու տեխնոլոգիական մանիպուլյացիաներով, այլ ժողովրդի գիտակից, արժանապատիվ և վճռական ընտրությամբ։

Գրել է «Միասնության թևերի» պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իշխանական քարոզչության վիճակն իսկապես ողբերգական է

Իշխանական քարոզչության վիճակն իսկապես ողբերգական է Sun, 31 May 2026 16:45:15 +0400 Իշխանական քարոզչության վիճակն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով